News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները պրոռեկտորի հետազոտությունում Copy paste-ի բազմաթիվ դեպքեր են բացահայտել:

Այս առնչությամբ նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Մամուլում արդեն լայնորեն շրջանառվել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում առկա մեծածավալ copy paste-երի դեպքերը։ Ուսանողներս դրանք վաղուց բացահայտել ենք եւ սպասում ենք պատասխանատուների պաշտոնական արձագանքին: Շարժվում ենք առաջ:

Պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը համալսարանի ֆինանսավորմամբ կատարված այս «հետազոտության» եւ ՀՀ Սփյուռքի նախարարության դրամաշնորհի հաշվին գրքի հրատարակման ժամանակ եղել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության եւ միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրենը:

Դա դեռ հերիք չէ՝ նա գրքի երկրորդ համահեղինակն է: Հետաքրքիր է իմանալ, թե համալսարանի եւ պետական բյուջեներից քանի միլիոն դրամ է հատկացվել «հետազոտության» եւ գրքի հրատարակման համար:

Եվ այսպես՝

1.2. ենթագլխի շուրջ կեսը բառացի արտագրություն է noravank.am-ի հոդվածից, եւ միայն մեկ պարբերության վրա հղում է տրված աղբյուրին, 1.1- ենթագլխում եւս մեկ պարբերություն (14-15 էջեր) արտագրված է նույն տեղից առանց աղբյուրը նշելու:

2.2. ենթագլխի առաջին յոթ էջերը՝ շուրջ կեսը բառացի արտագրություն է panorama.am լրատվական կայքի հոդվածից:

2.3. ենթագլխի 78-րդ էջը առանց աղբյուրը նշելու բառերի չնչին տարբերությամբ (օրինակ, «պայմանավորված»-ի փոխարեն «կապված») արտագրված է 2011 թ.-ի «Սոցիալական պաշտպանությունը եւ սոցիալական ներառումը Հայաստանում»  զեկույցից:

3.2. ենթագլխի երկու ամբողջական էջ՝ 125-127 էջերի հատվածում, արտատպված է հայկական հանրագիտարանից, եւ միայն վերջին պարբերությունում հղում է տրված աղբյուրին:

3.2. ենթագլխի երեքուկես էջ (107-110) բառացի արտատպված է Հայաստան համահայկական հիմնադրամի կայքից, եւ միայն վերջին պարբերությունում հղում է տրված աղբյուրին:

3.3. ենթագլխի առնվազն յոթ էջ արտատպված է orer.am լրատվական կայքից:

3.3. ենթագլխի  առնվազն երեք էջ (144-146) արտագրված է Վիքիպեդիայից:

3.3. ենթագլխի  շուրջ երկուսուկես էջ (145-148 հատվածում) արտատպված է mediamax.am լրատվական կայքի հոդվածից, սակայն միայն նախավերջին պարբերության վրա է առկա հղում:

4.1. ենթագլխի առնվազն հինգ էջ բառացի արտագրություն է hetq.am լրատվական կայքի հոդվածից:

4.1. ենթագլխի երկու ամբողջական էջ՝ 174-176, արտագրված է fintax.am կայքից, սակայն ընդամենը մեկ պարբերության վրա է առկա հղում, որպեսզի ակնհայտ չլինի մեծածավալ արտատպումը:

4.1. ենթագլխի 165-րդ էջը բառացի արտագրված է Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքի լուրերի հատվածից:

4.1. ենթագլխի մնացած հատվածը (հինգ էջից ավելի) բառացի արտագրություն է Հայաստանի Հանրապետություն օրաթերթի Արմենուհի Մելքոնյանի հոդվածից:

4.2. ենթագլխի առնվազն երեք էջ տառացի արտագրություն է noravank.am կայքից, եւ միայն մեկ պարբերությունում հղում է տրված աղբյուրին:

4.2. ենթագլխի 194-195 էջերը բառացի արտագրված է Վիքիպեդիայից:

4.2. ենթագլխի ամբողջ 198-րդ էջը եւ 199-րդ էջի սկզբնամասը առանց աղբյուրը նշելու տառացիորեն արտատպված է Հայաստանի ազգային մրցունակության 2010թ.-ի զեկույցից:

5.1. ենթագլխի ներդրումային քաղաքականության հայեցակարգը գրեթե ամբողջությամբ արտատպված է՝ առնվազն 13 էջ, ընդ որում, որոշ պարբերությունների վրա հղում առկա է, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե միայն այդ հատվածներն են վերցված սկզբաղբյուրից:

5.1. ենթագլխի երկու ամբողջական էջ՝ 209-210, արտատպված է armeco.am կայքից, եւ միայն երկու առանձին պարբերությունների վրա է առկա հղումը, որպեսզի ակնհայտ չլինի մեծածավալ արտատպումը:

 

Տպել
Ամենաշատ