News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «Էռնեկյան» խմբի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Խորխե Դել Ագիլա Էռնեկյանին եւ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանին։

Նախարար Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության գործառույթները, հիմնական նպատակները՝ առանձնացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտն իր էկոհամակարգով, թվայնացման  եւ ռազմադյունաբերության ուղղությունները։

Անդրադարձ է եղել նաեւ «Հայփոստ» ՓԲԸ հետագա գործունեությանը։ Նշվել է, որ հաջորդ տարվա փետրվարին ավարտվում է «Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարման ժամկետը, իսկ մինչ այդ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որն առաջարկություններ կներկայացնի «Հայփոստ»-ի հետագա կառավարման մոդելի վերաբերյալ։

Նախարարն ընդգծել  է, որ փոստային ծառայությունների ոլորտում ակնկալում է համագործակցության ավելի պրոգրեսիվ մակարդակ եւ առաջարկել է առաջիկա համագործակցության համար ներկայացնել այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա կառավարության թվային ծառայությունների մատուցումն ամբողջ Հայաստանի տարածքում իրականացնել փոստային գրասենյակների միջոցով, ինչպես նաեւ փոստային ծառայությունների զարգացման այնպիսի ռազմավարություն, որը թույլ կտա դյուրինացնել գիտելիքահեն արդյունաբերության արտադրանքի լոգիստիկ խնդիրները՝  ի նպաստ արտադրանքի արտահանման եւ տնտեսական առաջընթացի։

Խորխե Դել Ագիլա Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել «Հայփոստ»-ի կառավարման մոդելի քննարկման շրջանակներում ներկայացնելու նաեւ ընկերության զարգացման իրենց հայեցակարգը։

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության մի շարք շրջանակներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
Ամենաշատ