News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ եւ հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծածուկ երազում է իր նման լինել: Այս մասին նա ասել է հարցազրույցում, որը հրապարակվել է Men's Health ամսագրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ նա սիրահարված է ինձ»,- հեգնորեն ասել է Շվարցենեգերը:

«Այդպիսին է իրականությունը: Թրամփը ցանկանում է ինձ նման լինել: Չեմ կարծում եմ, թե նա վախենում է ինձնից»,- հավելել է 72-ամյա Շվարցենեգերը:

Նրա խոսքով՝ Թրամփը, երբ դեռեւս գործարար էր, հարցեր էր ուղղում իրեն հետաքրքրող թեմաների շուրջ, թե արդյոք ֆիլմը շահավետ է ստացվել, թե ինչպես խաղալ ֆիլմում, որպեսզի հանդիսատեսը հավանի: Թրամփին, Շվարցենեգերի խոսքով, հետաքրքրում էր նաեւ այն, թե ինչպես է ճիշտ հարցազրույց տալ, որպեսզի շահել հանրության վստահությունը:      

Թրամփի եւ Շվարցենեգերի միջեւ թվիթթերյան «լեզվակռիվները» բազմիցս հայտնվել են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, Թրամփը բազմիցս նշել է «Հայտնի աշակերտ» հեռուստաշոուի ցածր վարկանիշը: Թրամփին հեռուստաշոուից հեռացրեցին 2015թ. ԱՄՆ նախագահական մրցավազքի ժամանակ արված սկանդալային հայտարարության պատճառով: 2017թ. NBC հեռուստաընկերության ներկայացուցիչները հայտնեցին, որ այլեւ չեն շարունակի շոուի նկարահանումները: Շոուին մասնակցում էին աստղեր, որոնք փորձում էին որքան հնարավոր է շատ գումար վաստակել բարեգործական կազմակերպությունների համար: Ծրագիրը «Աշակերտ» նախագծի մի ճյուղն էր, որտեղ գործարարները պայքարում էին Թրամփի ընկերություններից մեկում աշխատելու իրավունքի համար:

Չնայած նրան, որ Շվարցենեգերը հանրապետական էր եւ 2003-2011թթ. 2 ժամկետով այդ կուսակցությունից ընտրվեց Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում, նախագահական մրցավազքի ժամանակ հրաժարվեց աջակցել Թրամփին: Դերասանն այդ ժամանակ հայտարարեց, որ երկրի բարեկեցությունն ավելի բարձր է դասում, քան կուսակցական շահերը: Շվարցենեգերն այդ ժամանակ չէր թաքցնում, որ աջակցում է դեմոկրատ Հիլարի Քլինթոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ