News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 10-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Գետաշեն գյուղի դաշտերում որսորդներից մեկի անզգուշությամբ արձակված կրակոցից վնասվել է դաշտում աշխատող կնոջ թեւը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի 48-ամյա բնակիչը Գետաշեն գյուղի դաշտերում համագյուղացու հետ որսի ընթացքում իր անվամբ գրանցված որսորդական հրացանով կրակելիս անզգուշաբար վնասել է դաշտում աշխատող գետաշենցի 65-ամյա մի կնոջ պարանոցը. կինը բուժօգնության չի դիմել:

Նշանակվել են դատաձգաբանական եւ դատաբժշկական փորձաքննություններ:

Նալբանդյան գյուղի բնակիչ երկու տղամարդիկ բաժին են ներկայացրել իրենց անվամբ գրանցված որսորդական հրացանները եւ տվել խոստովանական բացատրություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ