News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեր առաջարկած օրինագծով առաջարկվում է ընդլայնել Հայաստանի տարածքից արտասահմանցիներին վտարելու հիմքերը: Սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում  «Արտասահմանցիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Քրիստինե  Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ գործող օրենսդրության համաձայն Հայաստանից արտասահմանցու վտարումն իրականացվում է Հայաստանի տարածքում լինելու կամ կեցության համար օրինական հիմքերի բացակայության դեպքում:

«Մեր առաջարկած լրացումներով՝ մեխանիզմներ կստեղծվեն, որոնք թույլ կտան քրեորեն պատժելի հանցագործություն կատարելու դեպքում արտասահմանյան պետության քաղաքացուն դատապարտել բանտարկության, իսկ այնուհետեւ երկրից վտարել»,- պարզաբանեց Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ