News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ես շատ կուզեի, որ վեթինգ ասվածն իրապես խիստ կիրառվեր, բայց որեւէ կերպ չկիրառվեց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Շատերն իրենց կամքով դուրս եկան՝ լավ հասկանալով, թե ինչ ընթացքով են ընթացել, այսօր փաստը ցույց է տալիս, որ ինչպես հեղափոխությանը հաջորդող ժամանակահատվածում, այնպես էլ այսօր դատական համակարգի վրա երբեւէ ճնշում չի գործադրվել»,-ասաց նա:

Սոֆյա Հովսեփյանը հերքեց տեղեկությունները, թե ինքը դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից եւ այդ մասին հայտարարել է ասուլիսում. «Ուզում եմ այդ հարցին ընթացք տալ: Ես տեսա, որ իմ մասին են կեղծ լուրեր տարածել, մեր մյուս պատգամավորներին մասին, որ խմբով ենք դուրս եկել: Դրանից հետո գրել են, որ պարոն Վանեցյանն է դիմում գրել, որ դուրս գա աշխատանքից: Սրանք հատուկ նպատակաուղղված քայլեր են: Հույս ունեմ, որ ժամանակ կունենամ դրան տրամադրելու, որ դաշտը մաքրենք կեղծ ինֆորմացիա տարածողներից»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ