News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 27
USD
482.47
EUR
544.52
RUB
6.1
Տեսնել լրահոսը


«Օրենքով գողերին» զսպող նոր նախագիծը ակնհայտ չարաշահումների տեղիք է տալու, դրա արդյունքում մարդկանց բերելու են անհարկի մեղադրանքներ առաջադրեն։  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11–ին մի քանի լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից շրջանառության մեջ դրված խնդրահարույց նախագծին։

Երեմ Սարգսյանի կարծիքով՝ նման օրենքի անհրաժեշտություն կա, սակայն օրենքը կիրառելիս պրակտիկայում լուրջ խնդիրներ են ի հայտ գալու։

«Եթե փորձենք առարկայական հարցեր տալ նախագծի հեղինակներին, դժվար թե կարողանան պատասխանել. օրինակ ինչպե՞ս են որոշելու, թե ո՞վ է քրեական հեղինակությունը, ասում են դուք բոլորդ գիտեք. լավ, ենթադրենք գիտենք, իսկ ինչպե՞ս է դատարանը հիմանվորելու դա։ Գալու են ասել X մարդը քրեական հեղինակություն է, ոստիկանությունից տեղեկանք պահանջեն, որ բերեն ապացուցեն, որ տվյալ անձը քրեական հեղինակությու՞ն է»,–ասաց փաստաբանը։

Անդրադառնալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար նախատեսվող քրեական պատասխանատվությանը, Սարգսյանն ասաց.

«Պատկերացրեք հավաքվել է 5 անձ, խնդրեն մեկին, որ վերադարձնի  ինչ–որ մեկի պարտքը, նշանակում է որ այդ անձանց մեջ քրեական հեղինակություննե՞ր կան։ Կամ ընդունենք, որ X անձն ասում է, որ ընդունոմ է քրեական ենթամշակույթը, սակայն չի առնչվում դրան, հիմա ի՞նչ, այդ անձին է՞լ են պատասխանատվության ենթարկելու»։

Փաստաբանը վստահ է, որ քրեական օրենսգրքում առկա իրավակարգավորումները արդեն իսկ բավարար են քրեածին երևույթների դեմ պայքարելու համար։

Նրա կարծիքով՝ օրենքի ընդունման դեպքում դատական իշխանությունը կանգնելու է օբյեկտիվ որոշում կայացնելու փաստի առաջ։

«Եթե դատարանն օբյեկտիվ որոշում կայացրեց, ասաց հանցավոր արարք չկա, արդարացրեց անձին, սկսվելու է այսօրվա մոտեցումը. քննադատելու են, թե դատավորները մեր արած գործը չեն շարունակում։ Սակայն չպետք է մոռանալ, որ դատավորն այն անձն է, որը պետք է նայի կոնկրետ փաստերին և նրանց հիման վրա որոշում կայացնի,  ոչ թե շարժվի իշխանությունների ցանկությամբ»,–նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ կառավարությունը վերջերս շրջանառության մեջ դրեց  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է համարվելու ոչ միայն «օրենքով գողը», այլ նաեւ քրեական հեղինակությունը։ «Օրենքով գողերի» համար նախատեսվում է պատիժ 7-10 տարի ժամկետով։

Նախագծի հրապարակումից հետո Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալները անկարգություններ սկսեցին՝ դեմ արտահայտվելով ներկայացված օրինագծին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուս ամուսինները բանտարկվել են ամանորյա կարմիր-սպիտակ հրավառության համար
Մոտակայքում հերթապահություն իրականացնող ոստիկանները հրավառությունը «չարտոնված պիկետ» են համարել եւ երիտասարդներին տեղափոխել են մեկուսարանում...
Նուբարաշենի ոստիկանները մեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել
Գողությունը բացահայտելու ուղղությամբ Նուբարաշենի ոստիկանների ձեռնարկած...
Արաբկիրի քրեական հետախույզները բացահայտեցին բնակարանային գողության փորձերը
Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած տարաբնույթ օպերատիվ...
Պարեկների կողմից Էրեբունու բաժին բերման ենթարկվածների մեքենայում թմրամիջոց կար
Հունվարի 19-ին, կեսգիշերն անց, պարեկային ծառայության Երևանի գնդի...
Անօրինական զենքով ապօրինի որս էր արել ու բռնվել
Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ որսորդական հրացանն ու փամփուշտները…
Չեմ վախենում դատվելուց, Այնպես արեք, որ դատարանին վաղը չասեն բանտարան, դատավորին՝ բանտավոր. Աշոտ Մինասյանը՝ դատարանին
Երբ նայում էի, թէե ինչ հոդվածներ էին դրված իմ վրա, ծիծաղս գալիս էր. նախ 20 տարի, հետո 11, էդպես փուչիկի պես պայթեցին, պայթեցին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ