News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն տալ անվճար հիմունքով բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն ստանալ հանրապետության համապատասխան ուսումնական հաստատություններում: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ գործող օրենսդրության համաձայն՝ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք դրական գնահատականներ են ստացել ընդունելության քննությունների ժամանակ, բուհեր կընդունվեն եւ կսովորեն անվճար հիմունքով:  

«Անձինք, որոնք սովորում են վճարովի հիմունքով, եւ որոնք ուսման շրջանում առաջին կամ երկրորդ խմբի համշանդամություն են ստացել, կարող են անվճար համակարգի անցնել: Սահմանափակ հնարավորություններով անձինք, որոնք մանկուց հաշմանդամ են ճանաչվել, եւս կարող են սովորել անվճար հիմունքով:  Տվյալ պարագայում հաշմանդամության խումբը չի նշվում, եւ, հետեւաբար, հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք կարող են պետպատվերի շրջանակում կրթություն ստանալ: Միեւնույն ժամանակ, երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող ուսանողները մնում են շրջանակներից դուրս եւ բուհերում անվճար կրթություն ստանալու հնարավորություն չունեն»,- ասաց Թանդիլյանը՝ հավելելով, որ իրենք ցանկանում են վերացնել այդ անարդարությունը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ