News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց սկսեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ` պահանջելով դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին: Ռոբերտ Քոչարյանին իր աջակցությունն է եկել հայտնելու իր զինակից ընկեր, ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ նախագահի հանդեպ իրականցվում է քաղաքական հետապնդում, որը ինքը անթույլատրելի է համարում. «Նման դրսեւորումն այսօրվա իշխանության, կոնկրետ քաղաքական հետապնդում է։ Նման դրսեւորումը ազդակ է կոնկրետ յուրաքանչյուր ազատագրական պայքարի դուրս եկած ազատամարտի մասնակցի գաղափարի, պայքարի տեսակի դեմ»։

Նա կոչ արեց իր բոլոր զինակից ընկերներին դեմ կանգնել այդ գործընթացին. «Այս մեսիջներով կոնկրետ բոլորը պետք է միասնական բռունցք դառնան, որովհետեւ այսպես հերթով բոլորին է սպասվում այս ամենը։ Ոչ ոք ապահովված չէ դրանից։ Բոլորին ներկայիս դասալիքները կարող են բերել նույն խնդրին։ Սա եւ օրենքի խախտում է, եւ բարոյական նորմերի խախտում է, եւ գաղափարային խախտում է»։

Նա նշեց, որ ՍԴ-ի որոշումն անտեսվում է, եւ չբացառեց, որ շարունակական բնույթ կրի քաղաքական հետապնդումը. «Եթե ՍԴ-ն ասում է, որ այս ձերբակալությունը անհիմն է, եւ նրանք շարունակում են նույն կերպ հետապնդել նախագահին, ապա ես չեմ բացառում, որ սա շարունակական քաղաքական հետապնդում է։ Որսը սկսվել է շատ վաղուց, ինչ իշխանափոխությունը տեղի ունեցավ, որսը սկսվեց։ Բայց դա որս չի, դա տգիտություն է, որսն անում են կենդանական աշխարհում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ