News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի բնակիչը գնել է դուրս գրված Airbus A319 ինքնաթիռը եւ այն վերածել հյուրանոցի, որն արդեն ընդունել է առաջին կենվորներին։

Հյուրանոցը գտնվում է Հարավային Ուելսում։ Ինքնաթիռի ներսում կահավորված են խոհանոց եւ լոգասենյակ, կա չորս մահճակալ։ Մեկ գիշերվա վարձը 220 դոլար է, գրում է Vesti-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին։

Ինքնաթիռը բրիտանացու վրա 45 հազար ֆունտ ստեռլինգ է նստել։ Ինքնաթիռը տեղափոխելու համար այն կիսել են երկու մասի, հետո հավաքել շինարարական ամբարձչի օգնությամբ։

Հյուրանոցում արդեն 12 ընտանիք է մնացել, եւ բոլորն էլ դրական արձագանքներ են թողել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ