News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ Երկրի բնակչության մեծ մասը կցանկանար հանդիպել այլ մոլորակից մեր գիտակցությունն ունեցող մարդկանց հետ, սակայն կանայք դրան ավելի վերապահումով են վերաբերում։

Տղամարդիկ մեծ ոգեւորությամբ են վերաբերում վերերկրյա գիիտակից էակներին, քան կանայք, գրում է Daily Mail-ը։ Այսպիսին են Օքսֆորդի համալսարանի հետազոտությունների տվյալները։

Գիտնականները հարցում են կատարել 2000 բրիտանացիների շրջանում։ Հարցվածների բացարձակ մեծամասնությունը՝ 66 տոկոսը, հայտարարել է, որ կուզեր հանդիպել այլմոլորակայինների հետ։ Դրան կտրականապես դեմ է եղել միայն 14 տոկոսը, եւս 11 տոկոսը խոստովանել է, որ չգիտի ինչպես վերաբերել նման իրադարձությանը, իսկ 9 տոկոսը հրաժարվել է պատասխանել այդ հարցին։

Ընդ որում, բոլոր հարցված տղամարդկանցից միանշանակ կողմ է 55 տոկոսը, կանանցից՝ 47 տոկոսը։

Պարզվել է եւս մեկ հետաքրքիր մանրամասնություն՝ այլմոլորակայինների հանդեպ վերաբերմունքն ինչ-որ կերպ կապված է քաղաքական հայացքների հետ։ Նրանք, ովքեր ուզում են Բրիտանիան մնա Եվրամիության կազմում, հիմնականում կողմ են եղել այլմոլորակայինների հետ հանդիպմանը, եւ հակառակը՝ ովքեր դեմ են ԵՄից երկրի դուրս գալուն, կտրականապես չեն ուզում տեսնել որեւէ այլմոլորակային հյուրի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ