News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ուժերի հավասարակշռության պայմաններում Եվրամիության ներսում համախմբման կոչ է արել: Եկել է նոր ուժի ժամանակը: Այս մասին Մերկելն ասել է Բունդեսթագում 2020թ. համար Գերմանիայի բյուջեի հարցով գլխավոր դեբատների ժամանակ, հաղորդում է DW-ը:

Մերկելը փոփոխությունների պատճառներից մեկը համարում է «Ռուսաստանի աշխարհառազմավարական ուժգնացումը», մեկ այլ պատճառ է համարում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ աճող մրցակցությունը:

Մերկելը բարձր է գնահատել Ռուսաստանի եւ Ուկրաինայի իշխանությունների ջանքերը, որոնք վերջերս գերիների փոխանակում կատարեցին:

«Մենք պատասխանատու ենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածության նվազեցման համար»,- ասել է նա՝ նշելով, որ հետեւում է այդ ուղղությամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի «առաջին քայլերին»:

Նրա խոսքով՝ ԵՄ-ը պետք է հաղթահարի տեխնոլոգիական հետամնացությունը, քանի որ Եվրոպան ոչ բոլոր ոլորտներում է ժամանակին համընթաց քայլում: Մերկելը նշել է, որ ԵՄ-ին արդիականացման հարցում կօգնի «գլոբալ առումով կողմնորոշված Եվրահանձնաժողովը»:    

Կանցլերը նաեւ ասել է, որ Գերմանիան կանի հնարավոր ամեն ինչ՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերման կոշտ տարբերակը կանխելու համար: Սակայն Գերմանիան եւ ԵՄ-ը, նրա խոսքով, պետք է պատրաստ լինեն կոշտ բրեքզիթին, ինչպես նաեւ նրան, որ դրանից հետո ԵՄ-ի շեմին ուժեղ տնտեսական մրցակից կհայտնվի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ