News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

YerevanToday–ը հարցազրույց է արել բրիտանացի փաստաբան, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Էդվարդ Ֆիցջերալդի հետ:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք վաղվա դատական նիստից:

Մարտի 1-ի գործը թևակոխում է նոր վճռական փուլ, երբ առկա են շարունակական քաղաքական ճնշումներ և միջամտություն դատական իշխանության գործունեության վրա: Հորդորում եմ, որ վաղը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը իրականացնի իր գործառույթները անկախ և անկողմնակալորեն: Չէի ցանկանա, որ դատավորը որոշում կայացնելիս դուրս գար իրավունքի գերակայության շրջանակից: Եվրոպայի խորհրդի իրավական փաստաթղթերի համաձայն, դատավորը պետք է ապահովի միջազգային և եվրոպական իրավունքի կիրառումը, ճանաչի և կիրառի սահմանադրական դատարանի վերջերս կայացված որոշումը, որը ի դեպ, նույնպես բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի կարգավորումներից:

Եվրոպայում իրավական պահանջ կա, որ դատավորը կողմերի միջև` ոչ իրավաչափ հիմքերով կամ իր գործառույթներից դուրս որևէ տարբերակում չպետք է դնի: Դատավորը պետք է գործի իբրև պրոֆեսիոնալ, որը պետք է ապացուցվի իր գործողություններով:

Ի՞նչ կարծիք ունեք գործի հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ:

Ակնհայտ է, որ Հայաստանում դատարանների անկախությունը ճնշման տակ է: Վաղ, թե ուշ, Եվրոպայի խորհուրդը և Ստասբուրգի դատարանը կտան իրենց գնահատականը` գործադիրի կողմից դատական իշխանության միջամտության և կամընտրական արդարադատության վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը չի պահպանում իրավունքի գերակայության սկզբունքը: Հայկական իշխանությունները ճնշում են գործադրում իրենց քաղաքական հակառակորդների և նախկին քաղաքական գործիչների նկատմամբ:

Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 20-ին, ուղղակիորեն ծանր հարված էր դատարանների և դատավորների անկախությանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ազգային ժողովի իշխող քաղաքական ուժի պատգամավորների գործողությունները և անհարգալից վերաբերմունքն ուղղակիորեն սպառնում են դատարանների անկախությանը, և մասնավորապես` այս քրեական գործի շրջանակներում արդարադատության իրականացմանը։ Թե՛ Վարչապետը և թե՛ Ազգային ժողովի իշխող քաղաքական ուժի պատգամավորները կատարել են, և առկա է ռիսկ, որ շարունակելու են կատարել այնպիսի գործողություններ, որոնք վտանգում են և վնասում են դատարանների անկախությունը։

Կուզեի հիշեցնել բոլորին, որ «Դատավորների անկախության, արդյունավետության և դերի վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1994 թվականի թիվ 12(94) առաջարկությունը պահանջում է Հայաստանից` ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները ապահովելու և պաշտպանելու դատավորների անկախությունը, ինչպես նաև չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են վտանգել այդ անկախությունը։ Ավելին, պետք է նաև նշեմ, որ նույն Առաջարկությունը պահանջում է, որ որոշում կայացնելու գործընթացում դատավորները լինեն անկախ և գործեն առանց որևէ սահմանափակումների, անհարկի ազդեցության, դրդապատճառների, ճնշումների, սպառնալիքների կամ միջամտության` ուղղակի կամ անուղղակի։

Վստահ եմ, որ նախկին նախագահ Քոչարյանի անձնական ազատության իրավունքը կհարգվի և կպաշտպանվի Հայաստանում, որը բխում է թե՛ երկրի Սահմանադրության և թե՛ Կոնվենցիայի պահանջներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ