News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այն, ինչ ասացիք, ավելի շատ նման է հաստատման, քան հարցի։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 11-ի նիստում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ, արեւմտամետ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին Ամուլսարի հանքի շահագործման օրինականության մասին։

Բաբաջանյանը, մասնավորապես, հարցրել է, թե ինչու է վարչապետը պատասխանատվություն վերցնում Ամուլսարի հանքի շահագործմանը նախկին ռեժիմի տված լիցենզիայի համար, առանց դրա օրինականությունն ուսումնասիրելու։

Այդ ժամանակ Փաշինյանը հանդիպակաց հարց տվեց. ինչո՞ւ է Բաբաջանյանը համաձայնել պատգամավոր լինել խորհրդարանում, որը ձեւավորվել է ըստ այն Սահմանադրության, որի վերաբերյալ լրացումներն ընդունվել են նախկին ռեժիմի օրոք։

«Իրականությունն այնպես չէ, ինչպես դուք եք պատկերացնում։ Ամուլսարի վերաբերյալ իմ վերջին ելույթում ես ասացի, որ կան հարցեր, որոնց պատասխանները պետք է ստացվեն ստուգումների արդյունքում, որոնք կազմակերպելու է շրջակա միջավայրի պահպանության գերատեսչությունը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հարց տվեց. արդյո՞ք նշանակում է, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել նախկին իշխանությունների օրոք, պետք է «արմատից պոկվի», օրինակ՝ թոշակները։

Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների գործողությունների գնահատականին, ապա վարչապետը հիշեցրեց հարուցված տասնյակ քրեական գործերի մասին, որոնցով տասնյակ մարդիկ ներգրավված են որպես մեղադրյալներ։

«Էլ ի՞նչ գնահատական կարող է լինել։ Այս պահին ընթանում է պրոցես, գուցե ոչ այն արագությամբ, որը ցանկանում ենք, Հայաստանին պատճառված վնասի փուլային վերականգնման գծով։ Դա պետք է  կոպեկ առ կոպեկ վերականգնվի։ Բայց դա պետք է իրավական գործընթաց լինի, եթե մենք չենք ուզում հռչակել, որ Հայաստանը այնքան էլ պետություն չէ»,- ասաց կառավարության ղեկավարը։

Նրա խոսքով՝ նա թույլ չի տա ոչ մեկին այդպիսի հայտարարություններ անել՝ հիշեցնելով, որ Հայաստանը ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն է՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ