News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը


Ոստիկանները պաշարել են ԱԺ պուրակի մուտքը, որտեղից պետք է սկսվի երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Ակցիան պետք է սկսվեր ժամը 18:30-ին, սակայն այժմ արդեն պարզ է, որ Ամուլսարի պաշտպանները, ակտիվիստներն ու բնապահպանները հազիվ թե կարողանան պուրակ մուտք գործել:

Պուրակում մեծ թվով ոստիկաններ են հավաքված:

Երթի մասնակիցները մտադիր են անցնել Բաղրամյան-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով:

Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցով փորձագետների եւ հանրության կարծիքը տարբերվում է: Մի մասը՝ երկրի ղեկավարության գլխավորությամբ, կարծում է, որ պետք է «Լիդիան» ընկերությանը թույլ տալ մշակել հանքը՝ նախկին իշխանությունների կողմից տրված լիցենզիայի համաձայն: Մյուս մասը, առաջին հերթին Ջերմուկի բնակիչները, որոնք ապրում են այդ հանքին մոտ, դեմ են հանքի շահագործմանը: Բնապահպանները կարծում են, որ հանքի մշակումը պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի բոլոր գետերի եւ Սեւանա լճի համար, եւ ուղիղ վնաս է հասցնում Ջերմուկին: Բացի այդ, կան բազմաթիվ տվյալներ այն մասին, որ հանքում ոսկին չնչին մաս է կազմում: Իսկ սովետական տարիներին անցկացված հետազոտության համաձայն՝ հանքում ոչ թե ոսկի, այլ ուրան է հայտնաբերվել (https://news.am/arm/news/529471.html): 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրգործը կարճվել է
ՀՀ քննչական կոմիտեում տևական ժամանակ իրականացվել են քննչական և դատավարական այլ համակողմանի գործողություններ Ամուլսարի ոսկեբեր...
827 հազար դոլար Ամուլսարի հարակից համայնքներին. «Լիդիան Արմենիան» հրապարակում է տարեվերջյան հաշվետվությունը
Չնայած վերջին 3,5 տարվա ընթացքում Ամուլսարի ծրագրի շուրջ տիրող իրավիճակի հետևանքով «Լիդիան Արմենիան» փաստացի ի վիճակի չի եղել իրականացնել...
«Ամուլսարի հանքը գործարկվելո՞ւ է, թե՞ ոչ». Թեւանյանը հստակ պատասխան պահանջեց նախարարից
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից հետքրքրվեց`
Եթե տնտեսվարողն ուզի շահագործել Ամուլսարը, այս պահին նա տիրապետում է բոլոր թույլտվություններին. Ռոմանոս Պետրոսյան
Եթե այնպիսի իրողություն վերհանվի պետական, իրավապահ համակարգի կողմից, որ որևէ կերպ կասկածի տակ չի դրվում...
Դատարանը հօգուտ «Լիդիան Արմենիայի» վճիռ է կայացրել
Վերաքննիչ վարչական դատարանը վարչական դատարանի նախկինում կայացրած վճիռը թողել է անփոփոխ...
Քոչարյանը՝ Ամուլսարի խնդրի մասին. ձգողականությունը ենթակա չէ կառավարության որոշմանը
Ավանդույթները հաշվի չառնել չի կարելի...
Ֆոտոռեպորտաժներ