News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աբխազիայի Գերագույն դատարանը 10 օրվա ընթացքում կդիտարկի ընտրությունների արդյունքների չեղարկման մասին ընտրությունների երկրորդ փուլում պարտություն կրած ընդդիմադիր Ալխաս Կվիցինիայի հայցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Գերագույն դատարան բողոք է ներկայացվել, որը կդիտարկվի 10 օրվա ընթացքում»,- հայտնել է դատարանի մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ հայցի դիտարկման ընթացակարգի մասին կհայտնի դատարանի պաշտոնական կայքը:

Աբխազիայի նախագահական ընտրությունների մասին օրենքի համաձայն՝ ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը կարող է բողոքարկվել Գերագույն դատարանում որոշման ընդունման պահից 3-օրյա ժամկետում: Դատարանը որոշում է կայացնում բողոքի ներկայացման պահից 10-օրյա ժամկետում:

ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն՝ գործող նախագահ Ռաուլ Խաջիբան ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ձայների 47,39%-ը, իսկ Կվիցինիան՝ 46,17%-ը, տարբերությունը կազմել է 1027 ձայն:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ