News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեխայի կյանքին, եւ ոչ միայն երեխայի, վտանգ սպառնալու դեպքում, նախատեսված օգնությունը չի պայմանավորվում միայն փաստաթղթերով, որոնք կարող են ներկայացվել պոստֆակտում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Արման Աբովյանի այն հարցին, թե կխանգարի արդյոք փաստաթղթերի բացակայությունը երեխայի շտապ բժշկական օգնություն ստանալուն։

Պատգամավորը, մասնավորապես, հարցնում էր, թե որ դեպքերում է ապահովվում մինչեւ 18 տարեկան անձանց անվճար բուժումը եւ վերաբերում է այն արդյոք արտակարգ դեպքերին։

«Նույնիսկ եթե պետությունը չի վճարում, վճարման հարցերը հետո են պարզաբանվում»,- պատասխանեց Թորոսյանը։

Նախարարը խնդրեց ներկայացնել տեղեկատվություն այնպիսի դեպքերի մասին, երբ փաստաթղթերի պատճառով օգնություն չի ցուցաբերվել մարդու կյանքին վտանգ սպառնալու դեպքում։ Ընդ որում, նախարաը հայտարարեց, որ դա քրեական հանցագործություն չի համարվում։ Նշենք, որ Քրեական օրենսգիրքը չի կիսում նախարարի կարծիքը։

«Ինչ վերաբերում է երեխաների համար բժշկական օգնության ընդլայնված ծրագրին, որը ներդրվել է հուլիսին, ապա կրկնում եմ, որ մենք ավելացրել ենք մի շարք ծառայություններ, որոնք բժշկական հաստատություններում մատուցվում են 7-18 տարեկան անձանց։ Սակայն, օրինակ, եթե 10-ամյա երեխային ուզում են տանել նյարդաբանի մոտ ոչ այն բուժհաստատությունում, որտեղ նա գրանցված է, ապա այդ ծառայությունը մնում է վճարովի»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ ամբուլատոր բուժման համար չեն վճարում։

Նախարարի խոսքերով, սովորական հանգամանքներում, երբ կյանքին վտանգ չի սպառնում, եթե դիմելու պահին բժշկական այդ ուղղությունը չկա, ապա ծնողին կամ երեխայի ներկայացուցչին խնդրում են բերել երեխային՝ նրան ստացիոնար օգնություն ցուցաբերելու համար։

«Անհրաժեշտության դեպքում դա եւս կարելի է պոստֆակտում կատարել»,- ընդգծեց նախարարը։

Նա հայտնեց, որ հետագայում, վիճակագրությանը ծանոթանալուց հետո ծրագրվում է միավորել 0-18 տարեկանների բուժօգնությունը մի փաթեթում։ Սրա համատեքստում Թորոսյանը ընդգծեց բժշկական ապահովագրության կարեւորությունը, երբ Հայաստանի ողջ բնակչության համար կգործի մեկ փաթեթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ