News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից հեռացրեց Ջոն Բոլթոնին, որպեսզի իրականացնի գործարքների կնքման իր ոչ ավանդական ոճը, որը կարող է ծայրահեղ հետեւանքների հանգեցնել, գրում է Business Insider-ը:

Հետեւանքներից մեկը կարող է լինել Թրամփի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի աննախադեպ հանդիպումը հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

Բոլթոնի հեռացումն ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ ԱՄՆ-ը պետք է միակողմանի կարգով օգտագործի իր ռազմական, դիվանագիտական ու տնտեսական ուժը, ինչը խիստ տարբերվում է գործարքներ կնքելու սիրահար Թրամփի մոտեցումներից:

Երկու քաղաքական գործիչները բազմիցս տարաձայնություններ են ունեցել, այդ թվում՝ Վենեսուելայի, Հյուսիսային Կորեայի, Իրանի հարցերով:

Հավանաբար, հենց այդ քաղաքական տարաձայնությունները հանգեցրեցին Թրամփի երրորդ խորհրդականի իրավասությունների դադարեցմանը:

Տնտեսության աճի դանդաղեցման ու քաղաքական մի շարք խոշոր հաջողությունների պայմաններում Թրամփը, անկասկած, Իրանի հետ քաղաքական առաջընթացը կարող էր օգտագործել 2020թ. իր քարոզարշավի համար:

Սակայն Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության աջակիցները կազմում են Թրամփի քաղաքական բազայի զգալի հատվածը: Այդ խմբում են բոլոր նրանք, ովքեր Իսրայելի դաշնակիցներն են: Եվ ցանկացած հանդիպումը կմտահոգի Իսրայելի աջակիցներին:

Հաջորդ շաբաթ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կբախվի իր կարիերայի ամենավտանգավոր ընտրությունների հետ: Նա վաղուց է ի ցույց դրել Թրամփի հետ իր մտերիմ հարաբերությունները:

Իրանի հետ ուղիղ բանակցությունները կցնցեն Թրամփի այդ առանցքային քաղաքական եւ դիվանագիտական հիմքը:

Սպիտակ տանը նախկինի պես կան խորհրդականներ, ինչպես օրինակ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որոնք կողմ են Իրանի նկատմամբ կոշտ մոտեցումներին: Այդուհանդերձ, Պոմպեոն որոշել է խուսափել Թրամփի հետ բախումներից՝ ի տարբերություն նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի:

Հորդանան գետի հովտի բռնակցման մասին Նեթանյահուի հայտարարությունը համընկել է հենց Բոլթոնի հեռացման մասին հայտարարությանը:

Այդ քայլը, որը միանգամից ողջունեցին մի շարք աջակողմ իսրայելցիներ, պոտենցիալ սփոփիչ մրցանակ կդառնա տատանվող կողմնակիցների համար, եթե Թրամփը հրաժարվի Իրանի նկատմամբ կոշտ մոտեցումից:

Դեռեւս պարզ չէ՝ այդ ամենը բավարար կլինի արդյոք ԱՄՆ-ում Իսրայելի կողմնակիցների համար, ինչպես նաեւ պարզ չէ այն, թե արդյոք բռնակցումը կաշխատի:

Պարզ է միայն, որ Թրամփն այժմ գծել է այն ուղին, որով փորձում է իր իսկ առաջադրած պայմաններով պայքարել Իրանի եւ այլ հակառակորդների, օրինակ՝ Հյուսիսային Կորեայի դեմ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել