News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը դիտարկում է ժամկետանց թունաքիմիկատների ոչնչացման հարցը: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նշենք, որ Ողջաբերդ գյուղում գերեզմանոցում մոտ հազար տոննա թունաքիմիկատ է հավաքվել: Դրանց քանակն ու վտանգի մակարդակը հետազոտվել են Գլոբալ էկոկոլոգիական հիմնադրամի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ, 4,7 մլն դոլարի չափով գրանտով:

Այժմ, նրա խոսքով, անհրաժեշտ է լուծել քիմիկատների ոչնչացման հարցը:

«Դրա համար քիմիկատները պետք է տեղափոխել ԵՄ, որտեղ թունավոր նյութերի ոչնչացման հարցով մասնագիտացված ընկերություններ կան: Սակայն կա նաեւ այլ տարբերակ՝ Հայաստանում ցեմենտի գործարաններից մեկում այրել քիմիկատները»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է մեկընդմիշտ լուծել այդ հարցը:

«Դրանք ինսեկտիցիդ տեսակի օրգանիկ աղտոտիչներ են, որոնք մնացել են Հայաստանում նախորդ տարիներից: Այժմ դրանք հանրապետությունում արգելված են, չեն օգտագործվում, իսկ դա նշանակում է, որ չեն կուտակվում»,- հստակեցրեց Գրիգորյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ