News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հարավային Ֆլորիդայից «գուշակ-էքստրասենսը» դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման այն բանի համար, որ Տեխասի բնակչուհուց 1,6 մլն դոլար է շորթել՝ խոստանալով նրա ընտանիքի վրայից հանել անեծքը, տեղեկացնում է AP-ը։

28-ամյա Շերի Թինա Ուվանավիչը իրեն խարդախության մեջ մեղավոր է ճանաչել։ Նա նաեւ պետք է ռեստիտուցիա վճարի։

Ուվանավիչը իր զոհին հանդիպել է Հյուսթոնում։ Նա նվաճել է կնոջ վստահությունը՝ համոզելով, որ նրա եւ նրա ընտանիքի վրա անեծք կա։ «Գուշակը» ասել է, թե իրեն մեծ գումար էր անհրաժեշտ մոմեր եւ բյուրեղներ գնելու համար, որպեսզի անեծքը հանող մեդիտացիաներ անի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ