News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը, որպեսզի նպաստի սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հնարավոր հանդիպման կազմակերպմանը։ Դա ստիպել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին վճռականորեն դեմ հանդես գալ նման քայլին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Օվալաձև կաբինետում կայացած հանդիպումից հետո ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կողմ է արտահայտվել պատժամիջոցների մեղմացման գաղափարին՝ որպես բանակցությունները վերսկսելուն ուղղված քայլ։ Նույն օրն ավելելի ուշ Թրամփը որոշել է Բոլթոնին ազատել աշխատանքից։

Սպիտակ տունը սկսել է ՄԱԿ ամենամյա Գլխավոր ասամբլեայի շրջանակներում սեպտեմբերի 23-ին Ռուհանիի հետ Թրամփի հանդիպման նախապատրաստումը։ Մինդեռ առայժմ պարզ չէ, կհամաձայնի՞ արդյոք իրանական կողմը բանակցությունների, քանի դեռ ամերիկյան կոշտ պատժամիջոցներն ուժի մեջ են։

Նախատեսվող սցենարի համաձայն, Թրամփը միանալու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ռուհանիի հանդիպմանը։

Այս նորությունները հանգեցրել են «Բրենթ» տեսակի նավթի գների ավելի քան 2% անկմանը․ մեկ բարելի դիմաց՝ մինչև 61,05 ԱՄՆ դոլար։

Չնայած Իրանի ղեկավարների հետ բանակցելու Թրամփի պատրաստակամությանը, այն իրականություն դարձնելու համար նա ստիպված կլինի հաղթահարել մի շարք քաղաքական խոչընդոտներ։ Այնուամենայնիվ, Բոլթոնի հեռացումը ավելացնում է նման հանդիպման հավանականությունը, քանի որ վերջինս Իրանի հանդեպ կոշտ քաղաքականության ջատագովն էր, ով երկար ժամանակ կոչ էր անում կանխարգելող հարված հասցնել Իրանին՝ ոչնչացնելու համար նրա միջուկային ծրագիրը։

Թրամփի կողմից Իրանի հետ 2015թ․ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հիասթափած Ամերիկայի եվրոպական դաշնակիցները չեէն դադարում Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության եզրերի փնտրտուքը։ Մակրոնը նույնիսկ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆին հրավիրել էր Ֆրանսիայում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի շրջանակներում բանակցությունների և ստացել էր պատժամիջոցների հետաձգման վերաբերյալ Թրամփի բանավոր համաձայնությունը։ Բայց այդ ժամանակ ոչինչ չստացվեց։

«Բոլթոնն ամեն ինչ արել էր՝ Իրանի հետ դիվանագիտության համար բոլոր ուղիներն արգելափակելու համար, այդ թվում նաև Մակրոնի կողմից մշակված պլանը»,- հայտարարել է Կարնեգիի հիմնադրամի ավագ գիտաշխատող Սյուզան Դիմաջիոն։ Ըստ նրա՝ ֆրանսիացիները Թրամփին փրկարար ելք են առաջարկում իր իսկ հեղինակած խառնաշփոթից։

Բոլթոնի հեռացմամբ Իսրայելի կառավարությունը կորցնում է իր ամենահավատարիմ դաշնակիցներից մեկին։ Իսրայելցի չինովնիկներից մեկը, անանուն մնալու պայմանով, հայտնել է, որ Իսրայելում անհանգստացած են Թրամփ – Ռուհանի հնարավոր հանդիպման հանգամանքով։ Նրանց խիստ մտահոգում է այն, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կարող են թուլանալ։

Իրանի առաջնորդները, գոնե հրապարակային մակարդակում, հերքել են Թրամփի հետ Ռուհանիի հանդիպման առաջարկը, որին վստահաբար կտրականապես դիմադրություն ցույց կտան Իրանի պահպանողական ուժերը, մանավանդ եթե չվերացվեն իրանական նավթի վաճառքն արգելող պատժամիջոցները։

Քաղաքական մեկնաբանները վստահ չեն, թե կկայանա արդյոք Թրամփի հանդիպումը Ռուհանիի հետ։ Միաժամանակ, նշվում է, որ Բոլթոնի հեռացմամբ նվազել է ռազմական լարվածության սրման հավանականությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ