News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է խորհրդարանի արձակման եւ երկրում 40-օրյա նախընտրական քարոզարշավի մեկնարկի մասին։ Կառավարության ղեկավարը նաեւ հաստատել է, որ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավանդույթի համաձայն, կառավարության ղեկավարը առավոտյան ժամանել է Օտավայում երկրի գեներալ-նահանգապետ Ժյուլի Պեյետի նստավայր եւ խնդրել է արձակել ազգային խորհրդարանը։ Այդ պահից սկսած՝ կանադական պատմության մեջ սկսվել է 43-րդ նախընտրական քարոզարշավը։ Պայքարը կընթանա Համայնքների՝ Կանադայի խորհրդարանի ստորին պալատում 338 աթոռի համար։ Ընտրություններին մասնակցում են իշխող Ազատական կուսակցությունը, Պահպանողական կուսակցությունը, Նոր դեմոկրատական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը, «Քվեբեկյան բլոկը» եւ Կանադայի ազգային կուսակցությունը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ