News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

LifeShip ստարտափը Լուսնի համար ամենաանհավանական գործածությունն է մտածել՝ այնտեղ կարելի է անվտանգ պահպանել գենետիկ տեղեկատվությունը։

Ինչպես ֆինանսական տեխնոլոգիաները կփոխեն մեր կյանքը։ Նոր նախագիծը Money+-ն է։ Տիեզերական ռադիացիան քայքայում է նուկլեինային թթուները, սակայն յուրաքանչյուր պատիճի մեջ կլինի մի քանի հազար պատճեն, եւ թեկուզ դրանց մի մասը կպահպանվի անփոփոխ տեսքով։

LifeShip-ը ծրագրում է գենետիկ տեղեկատվության պահպանման համար օգտագործել դեպի Լուսին դանդաղագնացների արձակման համար պատասխանատու Arch Mission ընկերության արհեստական սաթը։ Ճիշտ է, առայժմ այդ բաղադրությունն իրենից ներկայացնում է էպոքսիդային խեժ, որի երկարակեցությունը ստուգված չէ։

Արդեն այս աշնանը Kickstarter-ում կվաճառվեն ԴՆԹ-ի հավաքման տնային հավաքածուներ։ Դեպի Լուսին առաջին թռիչքը ծրագրված է առաջիկա տարիներին։ Հետագա չվերթները կիրականացվեն կես տարին մեկ։

Որեւէ գիտական կամ գործնական օգուտ LifeShip-ի գործունեությունը չի տա, թեեւ բացի հաճախորդների ԴՆԹ-ից, ընկերությունը ծրագրում է Լուսին ուղարկել հազվադեպ եւ ոչնչացող կենդանիների ու բույսերի գենետիկ տեղեկատվությունը։ Այս նախագիծը իրականացվում է Arch Mission- հետ համատեղ։ Պարզ չէ, թե ինչպես կարելի է հետագայում օգտվել այդ պահուստից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ