News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«MO TV» հեռուստաընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները չափազանց վտանգավոր ընթացք են ստանում։ Այս մասին հայտարարել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը՝ հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելով Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող երևույթի՝ պետական լծակների կիրառմամբ մեդիաբիզնես խլելու փորձի վրա։

Հայտարարության տեքստում, մասնավորապես, ասված է․

«Դեռևս ամիսներ առաջ «Մեդիա պաշտպան»-ը հրապարակայնորեն բարձրաձայնել էր այն խնդիրը, որ հեռուստաընկերությունների ազատ գործունեությունը Հայաստանում վտանգված է: Այժմ խնդիրն ստացել է առարկայական բնույթ: «MO TV» հեռուստաընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները չափազանց վտանգավոր ընթացք են ստանում: «Մեդիա պաշտպան»-ը բոլորի ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ՝ ըստ մամուլում տարածված լուրերի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է անմիջապես իր քաղաքական շահերին ծառայող և իր ամբողջական վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերություն ունենալ: Նույնիսկ նշվել են Հայաստանում մեդիաբիզնես վարելու փորձ ունեցող արտասահմանցի գործարարների անուններ, որոնք պատրաստակամություն են հայտնել ձեռք բերել «MO TV» հեռուստաընկերությունը և այն վերածել վարչապետ Փաշինյանի քարոզչական գործիքի:

Սակայն, առքուվաճառքի գործարքը չավարտած, մամուլում տեղեկատվություն է հայտնվել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձաժողովը (ՀՌՀ) պատրաստվում է սանկցիաներ կիրառել «MO TV» հեռուստաընկերության նկատմամբ՝ զրկելով հեռարձակման արտոնագրից, և այդ հաճախականության վրա նոր մրցույթ հայտարարել: Սա նշանակում է, որ վարչապետ Փաշինյանի համար ստեղծվելիք հեռուստաընկերության գնորդները կարող են առանց «MO TV»-ին գնելու մասնակցել հաճախականության համար մրցույթին և առանց «MO TV»-ի սեփականատերերին վճարելու ձեռք բերել հեռարձակման արտոնագիր: Վտանգ կա, որ առքուվաճառքի շուրջ երկու մասնավոր տնտեսվարողների միջև ֆինանսական անհամաձայնության հարցը կարող է հանգուցալուծվել բիզնեսը խլելու եղանակով՝ պետական լծակների կիրառմամբ:

«Մեդիա պաշտպան»-ը հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող երևույթի՝ պետական լծակների կիրառմամբ մեդիաբիզնես խլելու փորձի վրա: Միևնույն ժամանակ, «Մեդիա պաշտպան»-ն ամենայն ուշադրությամբ հետևելու է «MO TV» հեռուստաընկերության շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացմանն ու հանրությանն օպերատիվ կերպով ապահովելու է տեղեկատվությամբ: Խնդրի առնչությամբ առաջիկայում մենք պարզաբանումներ ենք խնդրելու «MO TV» հեռուստաընկերության սեփականատերերից, «MO TV»-ն ձեռք բերելու հավակնություններ ունեցող գործարարներից և ՀՌՀ-ից: Պարզաբանումները կտեղադրենք «Մեդիա պաշտպան» նախաձեռնության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ամենաշատ