News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, Նար-Դոսի փողոցում գտնվող ջեռուցման համակարգերի խանութ մտած հաճախորդը իբր ՀՀ դրամին ծանոթանալու և ուսումնասիրելու նպատակով վերցրել է 500.000 դրամ և հեռացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խարդախություն կատարելու կասկածանքով, սեպտեմբերի 10-ին, ժամը 12.15-ին, Ֆրունզեի փողոցից բաժին բերման են ենթարկել երկու օտարերկրացու, որոնք տվել են խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Տպել