News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այս փուլում խոսքը Ամուլսարի բացման մասին չէ, այլ շինարարական աշխատանքների, որոնք  այնուամենայնիվ պետք է տեղի ունենան՝ անկախ նրանից՝ հանքը կաշխատի, թե չի աշխատի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին՝ վարչապետի վերջին «լայվից» հետո․

«Եկեք ֆիքսենք, որ շինարարական աշխատանքները այնուամենայնիվ պետք է տեղի ունենան՝ անկախ նրանից՝ հանքը կաշխատի, թե չի աշխատի, որովհետեւ եթե նույնիսկ հանքը չի աշխատում, մենք չեն կարող թողնել, որ այն ինչ արվել է, մնա այդ վիճակում, որովհետեւ մի բնապահպանական խնդիր էլ դա կարող է առաջացնել։ Եւ վերջիվերջո ես կարող եմ վստահեցնել, որ կան շատ ու շատ մարդիկ՝ ջերմուկցիներ, որոնք կողմ են, որ հանքը շահագործվի նույնիսկ եւ չի կարելի վերագրել այդ հայտարարությունը բոլորին։ Հիմա խոսելն ու գնահատական տալը թե՛ իմ կողմից, թե՛ որեւիցե մեկի կողմից անշնորհակալ գործ է։ Մի բան պետք է վստահ ֆիքսենք, որ չի արվելու որեւիցե բան, որ կվնասի Հայաստանի Հանրապետությանը եւ նրա վարկանիշին»,- ասաց նա։

ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ ֆորսմաժորային իրավիճակներով, մասնավորապես՝ երկրաշարժի հետեւանքները նկատի առնելով՝ կանխատեսումներ անել Ամուլսարի շահագործման վերաբերյալ, անշնորհակալ գործ է․ «Երկրաշարժը մեծ հաշվով ֆորս-մաժոր է համարվում, եւ որի պարագայում ես չգիտեմ, օրինակ, որ աստիճանի երկրաշարժի կդիմակայեն մնացած հանքերը կամ գործող ատոմակայանը կամ Երեւան քաղաքում կառուցված շենքերը։ Այդ ֆորս մաժորի վրա կանխատեսում անելը անշնորհակալ գործ է։ Իհարկե երկրաշարժի պարագայում կան վտանգներ, բայց նախորդ քննարկվող զեկույցի մեջ ասվում էր, որ նույնիսկ այդ պարագայում ռիսկերը կառավարելի են։ Մենք քննարկեցինք, հասկացանք, որ այդ զեկույցը նույնպես եւս մեկ անգամ վերանայելու ու քննարկելու կարիք ունի։ Որոշումը կկայացվի ըստ իրավիճակի։

Եթե վտանգ լինի, որ կարող է աղետալի հետեւանքներ լինեն, եւ այդ վտանգը հնարավոր չլինի կանխատեսել, կանխարգելել, հանքը չի շահագործվելու, թող որեւէ մեկը չկասկածի։ Այն տարբերակը, որ հանքը չի շահագործվելու կամ եթե շահագործվի, անհրաժեշտության դեպքում ինչ-որ փուլում նույնիսկ փակվելու է, միանշանակ կա իշխանության մոտ։ Թող որեւիցե մեկի մոտ այնպիսի ընկալում չլինի, թե որոշում կա, որ հանքը շահագործվելու է, նման որոշում չկա, ինչպես նաեւ չկա որոշում, որ հանքը չպետք է շահագործվի։ Կատարյալ վստահություն ունեմ այս հարցում վարչապետի ու կառավարության նկատմամբ եւ սպասում եմ՝ տեսնելու, թե նրանք ինչ կորոշեն եւ կոչ եմ անում բոլորին, չէ՞ որ մենք վստահում ենք մեր իշխանությանը եւ կառավարությանը, որին ընտրել ենք»։

Ալեն Սիմոնյանը պնդեց, որ ՔՊ-ում որոշումները չեն կայացվում մեկ կամ մի քանի անձանց կողմից, իսկ այն պատգամվորները, որոնք դեմ են արտահայտվել Ամուլսարի շահագործմանը, սզբունքային հակասության մեջ չեն մեծամասնության հետ․ «Երբեւէ որոշումները ՔՊ կուսակցությունում չեն կայացվել մեկ կամ մի քանի անձանց կողմից։ Դրա մասին մենք բազմիցս խոսել ենք եւ ապացուցել ենք դա։

Ինչ վերաբերում է նշված պատգամավորներին՝ նախ ես չեմ լսել, որ նրանք ասել են՝ Ամուլսարը չպետք է շահագործվի, լսել եմ՝ ինչպես տիկին Սոֆյա Հովսեփյանը ասել է, որ եթե ուժ կիրառվի, նա կգնա, կկանգնի ոստիկանի եւ քաղաքացու միջեւ, բնական է՝ եթե հանկարծ եորեւէ ոստիկան համարի, որ ինքը պետք է գործի նախորդ կյանքի տրամաբանության մեջ, ես էլ կգնամ, կկանգնեմ, դրա մեջ կասկած պետք է չլինի։

Իսկ Էդգար Առաքելյանի պարագայում ես հակված եմ եզրակացությւոն անել այն հայտարարության հիման վրա, որ նա արել է մանդատը վայր դնելիս, որ դա որեւէ կապ չունի Ամուլսարի հետ։ Ինչ վերաբերում է որոշում կայացնելու ձեւերին, մեծ խմբակցություն է, եւ որոշումը կայացվում եւ կայացվելու է պարզ մեծամասնության տրամաբանության մեջ՝ ձգտելով մաքսիմալ կոնսենսուսի»։

Նա նշեց, որ ինքն էլ հաճախ այլ կարծիք է ունեցել, բայց եթե չի կարողացել համոզիչ բացատրել, որ իր տեսակետը ճիշտ է, ուրեմն պարտավոր է իրեն թիմակցի պես պահել, այլապես այդ թիմի հետ անելիք չի ունենա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ