News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում հատատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020 հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների 2019 թվականի ծախսերի նախահաշիվը: Այն կազմել է 501 մլն դրամով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս ծրագրի նպատակն է՝ ապահովել  Հայաստանի գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և,առհասարակ, իրավաբանական անձանց  մասնակցությունը ԵՄ գիտության և տեխնոլոգիաների  շրջանակային Հորիզոն 2020 ծրագրին որպես ասոցացված երկրի ներկայացուցիչներ, այն  է` ունենալ նույն իրավունքները, ինչ որ Եվրոպական միության անդամ երկրների կազմակերպությունները:

2016-2019 թվականների ընթացքում (2019թ. հունիսի դրությամբ) Հայաստանի գիտական կազմակերպություններից և բուհերից ներկայացվել է Հորիզոն 2020-ի քննարկման ենթակա մասնակցության 103 հայտ, որից 26-ը բավարարվել է, այսինքն` այսպես կոչված հաջողության գործակիցը կազմում է 14.21 տոկոս, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ նաև Հորիզոն 2020 ծրագրին ասոցացված երկրների (Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան) մեջ:

Բացի դրանից Հայաստանի Հանրապետության 2 կազմակերպություն՝ Երևանի պետական բժշկական համալսարան և ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, 2019 թվականին շահել են «Twinning» ծրագրեր:

Ծրագրում մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը, վերոնշյալ համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, պարտավորվում է ֆինանսական ներդրում կատարել Հայաստանի և ԵՄ համախառն ներքին արդյունքների համամասնությամբ սահմանված գործակցի չափով:

Միևնույն ժամանակ վերոնշյալ հոդվածի 2-րդ կետով՝ ՀՀ ֆինանսական ներդրման մի մասը` մինչև 50 տոկոսի չափով, կարող է կատարվել Եվրոպական միության համապատասխան արտաքին օգնության միջոցների հաշվին: 2019 թվականի համար Հայաստանի ֆինանսական ներդրման չափը կազմում է 989 813.1 հազ. ՀՀ դրամ, որի 50 տոկոսը, այն է ` 494,9 մլն դրամը, կարող է ֆինանսավորվել Եվորպական միության արտաքին օգնության միջոցների հաշվին: Սույն միջոցների հավաքագրման ու նպատակային օգտագործման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն 2017 թվականի հունվարի 19-ի N 27-Ա որոշմամբ բացել է արտաբյուջետային հաշիվ: Հաշվում 2019 թվականի տարեսկզբին առկա է 6,149.7 հազ. ՀՀ դրամի մնացորդ. սույն տարվա ֆինանսական միջոցները ծախսելու համար անհրաժեշտ է հաստատել նախահաշիվ նախատեսվող ներդրման և առկա մնացորդի հանրագումարի չափով, այն է՝ 501056.25 հազ. ՀՀ դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ֆոտոռեպորտաժներ