News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դանակը, որով 2018 թվականին հարվածել են Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, կդառնա ոստիկանության թանգարանի ցուցադրանմուշ, փոխանցում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի որոշումը:

Երեքշաբթի Մինաս-Ժերայս նահանգի դատարանը հրահանգել էր դանակը փոխանցել Բրազիլիայի մայրաքաղաքի Ազգային ոստիկանական ակադեմիայի թանգարան՝ այս կերպ պատասխանելով դաշնային ոստիկանության հարցմանը: Դանակի շեղբի երկարությունը կազմում է 30 սմ:

«Նախագահի վրա հարձակման ժամանակ օգտագործված դանակի համապատասխան պատմական արժեքավորությունն անկասկած է»,- հայտարարել է դատավորը իր որոշման մեջ:

Թանագարանին բաժին կհասնեն նաեւ խծուծները, որոնք «ներծծված են տուժած նախագահի եւ հարձակվողի կենսաբանական նմուշներով»:

2018 թվականի սեպտեմբերի 16-ին՝ մինչեւ ընտրությունները գրեթե մեկ ամիս առաջ, Բոլսոնարուն վիրավորվել էր Մինաս-Ժերայս նահանգի Ժուիզ դի Ֆորտու քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ: Դանակահարվածը վնասել էր միջընդերքային զարկերակը, որը որովայնի խոռոչից արյունը մղում է աղիքներ, ինչն առաջացրել էր ախտահարումների մի քանի օջախներ: 2019 թվականի սեպտեմբերի սկզբին շտապ հեռացրել էին նրա մոտ առաջացած հետվիրահատական ճողվածքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ