News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Լիլ քաղաքի երեք քննիչ դատավոր մեղադրանք է ներկայացրել Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահ Ռիշար Ֆերանին՝ ձեռնարկությունից «ապօրինի շահ ստանալու» կապակցությամբ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Parisien թերթին։

Մինչ այդ՝ հղում կատարելով BFMTV հեռուստաալիքին, տեղեկացվել էր, որ Ազգային ժողովի խոսնակ Ֆերանը ցուցմունքներ է տալիս Mutuelles de Bretagne-ի ապահովագրողների ընկերության հետ անիրավաչափ ֆինանսական գործարքների մասին, ինչը ժամանակին հանգեցրել էր նրա հրաժարականին նախարարի պաշտոնից։

Թերթը նշում է, որ ցուցմունքներ տալը տեւել է ավելի քան 13 ժամ։ Որոշումն ընդունվել է չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշեր։

Պաշտոնյայի հայտարարությունում, որը մեջբերում է պարբերականը, նա նշում է, որ «լի է վճռականությամբ՝ շարունակելու առաքելությունը, որը նրան հանձնարարել են խորհրդարանն ու ընտրողները»։ Այսինքն՝ նա չի պատրաստվում հրաժարական տալ։ Ֆերանն ասել է, որ «հանգիստ է քննության արդյունքների առումով»։

Միեւնույն ժամանակ, պաշտոնյայի փաստաբանները վիճարկելու են նրան որպես քրեական գործով մեղադրվող ներգրավելու որոշումը։

2017-ին Ֆերանը, որը զբաղեցնում էր տարածքային ամբողջականության նախարարի պաշտոնը, դարձել էր Canard Enchaine շաբաթաթերթի հոդվածի առարկա, որը պնդում էր, որ Ֆերանի ոչ առեւտրային ընկերությունը 2011-ին վարձակալել է մի գրասենյակ, որը պատկանել է նրա կենակցուհու անշարժ գույքի գործակալությանը, ինչը, պարբերականի կարծիքով, ստեղծել է շահերի բախման իրավիճակ։ Monde պարբերականը նույնպես հրապարակել է փաստեր, որոնք իբր վկայում են Ֆերանի հանրային եւ մասնավոր կյանքի «ժանրերի միախառնման» մասին։ Մասնավորապես, թերթը գրում էր, որ, խորհրդարանում ընտրված լինելով, Ֆերանը մտցրել է ապահովագրողների շահերը պաշտպանող օրինագիծ, որից դեռեւս ֆինանսական օգնություն է ստացել։

Ինքը՝ Ֆերանը, հերքել է ԶԼՄ-ների մեղադրանքները ֆինանսական խարդախություններին մասնակցության մասին՝ իր գործողությունները պրոֆեսիոնալ ոլորտում «օրինական եւ թափանցիկ» անվանելով, եւ ավելացրել է, որ պաշտոնը չի թողնի։ Հրապարակումների եւ դրանց հաջորդած նախաքննության արդյունքում՝ Ֆերանը, այնուամենայնիվ, հրաժարական է տվել նախարարի պաշտոնից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ