News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ պաշտպանության նախարարության նամրացված` Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Թեւոսյան փողոց 28 հասցեում գտնվող, 408.146.000 դրամ հաշվեկշռային արժեքով, 4309,1 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը, 1621,6 քմ օժանդակ շինությունները, 617,4 գծամետր պարիսպը եւ դրանց զբաղեցրած 2,17585 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել եւ ամրացնելՀՀ ԱԱԾ-ին:

Նույն որոշման երկրորդ կետով սահմանվել է, որ ԱԱԾ-ին ամրաց¬ված` Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 9-րդ փողոց 4ա հասցեում գտնվող, 231.290.488 դրամ հաշվեկշռային արժեքով, 1862,4 քառ. մետր մակերեսով պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը եւ դրա զբաղեցրած 0,1727,4 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել եւ ամրացնելՀՀ ՊՆ-ին:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ այն պայմանավորված է ԱԱԾ շենքային պայմանները բարելավելու հանգամանքով:

Մասնավորապես, ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնը տեղակայված է Այ¬գես¬տան 9-րդ փողոց 4ա հասցեում գտնվող շենքում: Նշված շենքի օգտակար մակերեսը (շուրջ 2000քմ) չի բավականացնում համապատասխան գործառույթներն իրականացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ