News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշում կայացրեց հավանություն տալ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությանը, որն ուղղված է 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի պարտավորությունները հարկ վճարողներին վերադարձնելուն:

Հարցը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով. «Մենք գիտենք, որ ԱԱՀ-ի գծով կան դեբետային մնացորդներ կամ «գերավճարներ», որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում մատակարարներին վճարված ԱԱՀ-ի կամ մաքսային մարմինների կողմից գանձված ԱԱՀ-ի եւ պարտավորության բացասական տարբերությունից: Հիմա մենք ունենք հին դեբետային գումարներ եւ նոր դեբետային գումարներ: Նոր դեբետային գումարները հետ են վերադարձվում եռամսյակային կտրվածքով, իսկ հին դեբետային գումարները ուղղվում են միայն առաջիկայում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մարմանը:

Այս որոշումով մենք հին եւ նոր դեբետների միջեւ տարբերակումը վերացնում ենք:

Մենք առաջարկում ենք եղած գերավճարները հետ վերադարձնել հետեւյալ կարգով. Մինչեւ 5 մլն պարտք ունեցողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձնում են առանց հարկային մարմին դիմում ներկայացնելու. 5-40 մլն պարտք ունեցողներին վերադարձվում են պարզեցված ընթացակարգով, այսիքն ներկայացվում է դիմում եւ առանց ուսումնասիրության վերադարձվում են գումարները, իսկ 40 մլն դրամից ավելի պարտք ունեցողներին պարտքը վերադարձվում է փաստաթղթային ստուգման եւ հիմնավորվածության արդյունքներով»,-ասաց Անանյանը:

Նրա խոսքով, ԱԱՀ վճարող դեբետ ունեցողների թիվը մոտ 9 հազար է, որից 3 հազարը հին դեբետներ ունեցողներն են: Հին դեբետ ունեցողներին պետությունը պարտք է 56 մլրդ 443 մլն դրամ:

2 835 հարկ վճարողից մինչեւ 5 մլն պարտավորություն ունեցողների թիվը 2 190 է, իսկ նրանց հանդեպ եղած պարտքը կազմում է 1 մլրդ 680 հազար դրամ է: 5-40 մլն դրամի պարտք ունեցողների թիվը 443 է, նրանց հանդեպ պարտքը կազմում է 6 մլրդ 856 մլն դրամ է, իսկ 40 մլն դրամից ավելի պարտք ունեցողների թիվը 202 է, նրանց հանդեպ պարքտը կազմում է 47 մլրդ 906 մլն դրամ է:

«Այսինքն որոշումն ընդունելուց հետո, մինչեւ 5 մլն դրամի պարտք ունեցողները մեխանիկորեն ստանում են իրենց պարտքերը: Մինչեւ տարվա վերջ կվերադարձնենք այդ 56 մլրդ դրամից 50-ը, մնացածի մասով կասկածներ կան»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Նա հիշեցրեց, որ 2018-ի հունվարի դրությամբ, մենք հարկ վճարողներին պարքտ ենք եղել 275 մլրդ դրամ. «Այսօր եթե այդ 50 մլրդ դրամի հարցը կարգավորում ենք, մենք ունենում ենք միայն 72-75 մլրդ դրամի ընթացիկ պարտավորություններ, որոնք ձեւավորվում եւ մարվում են: Դա իջնելու է 50 մլրդի: Մենք կարող ենք հայտարարել, որ 2 տարում մենք 220 մլրդ դրամով նվազեցրել ենք մեր պարտքը տնտեսվարողներին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այսինքն 220 մլրդ դրամով մենք ֆինանսավորել ենք տնտեսությանը, իսկ այս 56 մլրդ դրամը, ըստ էության, որեւէ մեկը հույս չուներ, թե կստանա: Այս հնարավորությունն առաջացել է նրանից, որ այս տարի բյուջեի եկամուտները ավելացել են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ