ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտից երթով շարժվեցին դեպի Կոմիտասի անվան պանթեոն՝ ծաղիկներ դնելու ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ այլ անձանց շիրմաքարերին։ Նշենք, որ առավոտից դատարանի առջև հավաքված ոստիկանական ուժերն անընդհատ համալրվում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ` պահանջելով դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին:
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր կայանալու է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։