News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ-ն միշտ կողջունի նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների հետ համագործակցությունը։ Այս մասին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ փոխվարչապետ, ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի  ղեկավար Յուրի Բորիսովը։

Պատասխանելով ՀԱՊԿ-ում Ադրբեջանին գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հնարավորության մասին հարցին, Բորիսովը հիշեցրեց, որ հետխորհրդային տարածքի բոլոր երկրները երբեմնի միասնական ընտանիքից էին։ Դա վերաբերում է նաեւ նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների ռազմական ուժի որոշակի հավասարակշռությանը։

«Այդ պատճառով մենք բոլոր երկրների, այդ թվում Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շատ կշռադատված եւ մտածված քաղաքականություն ենք վարում։ Հավատացեք, Ռուսաստանը չի ցանկանում սրել հակամարտությունը, այլ հակառակը՝ ամեն կերպ նպաստում է, որպեսզի հակամարտությունը վերանա»,- հայտարարեց Բորիսովը՝ հիշեցնելով այդ գործընթացում ՌԴ նախագահի դերի մասին։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը չի բացառում Ադրբեջանին կարգավիճակի տրամադրումն այն դեպքում, երբ Հայաստանը դեմ է հանդես գալիս, Բորիսովը հիշեցրեց, որ կազմակերպությունում հարցերը լուծվում են կոլեկտիվ կարգով։ Այդ պատճառով համապատասխան քննարկումներից հետո, եթե կազմակերպությունը նման որոշման անհրաժեշտություն տեսնի, ապա որոշումը կընդունվի կազմակերպության կանոնադրության, կանոններին եւ կանոնակարգին համապատասխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ