News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մեր կառավարությունը երեւի ամենաչծխող կառավարություններից մեկն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կառավարությունում ծխողների թիվը 20 տոկոս է: Նախարարների 80 տոկոսը չի ծխում: Մարզպետների 100 տոկոսը չի ծխում, ոստիկանապետը չի ծխում, ԱԱԾ տնօրենը թաքուն է ծխում»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ հավելեց. «Ես ինքս ծխող եմ եղել շատ երկար տարիներ, բայց ի վերջո, թողել եմ ծխելը: Ուրախ ու հպարտ եմ այդ որոշման համար: 2004 թվականից այս կողմ չեմ ծխում»:

Տպել
Ամենաշատ