News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Վարչապետի հայտարարությունից մի շատ տրամաբանական հարց է ծագում` եթե «տեսչական մարմինները գնացին եւ մանրամասն ստուգում իրականացրին, որի արդյունքում եզրակացրին, որ պատվարի փլուզման վտանգ չկա, եւ նախորդ օրվա երկրաշարժը ապացուցեց այդ պնդման ճշմարտացիությունը», ապա ինչո՞ւ է դրանից հետո դրվել պոչամբարի պատվարի փորձաքննություն իրականացնելու պահանջ, եւ ինչո՞ւ է մինչեւ այդ փորձաքննության արդյունքներն ունենալը թույլատրվել հանքի վերագործարկումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը:

«Ի սկզբանե Թեղուտի հանքի լիցենզիան տրվել է բազմաթիվ խախտումներով, շահագործման ընթացքում դրանք շարունակվել են (ամենապարզ օրինակը` չի իրականացվել պահանջված անտառվերականգնումը), մինդեռ հանքի շահագործման լիցենզիան տալիս մեզ համոզում էին, թե այդ «բացառիկ» հանքը շահագործվելու է «միջազգային ստանդարտներին» համապատասխան: Այդ խախտումների համար ո՞վ պատասխանատվության ենթարկվեց:

Ընդհանրապես` մեր ընդերքօգտագործման օրենսդրությունը եւ պետական կառավարման համակարգը` իր վերահսկողական մեխանիզմներով եւ մասնագիտական ներուժով խիստ անբավարար է, ինչի պայմաններում ներկայիս Հայաստանում որեւէ հանքի շահագործումը ինքնաբերաբար շատ ռիսկային եւ վտանգավոր է:

Մենք նախ պետք է ուժեղացնենք մեր պետությունը, հետո կարելի է մտածել հանքերի ու միջազգային հզոր ընկերությունների հետ գործ բռնելու մասին, այլապես մենք միշտ խեղճանալու ենք: Մի քանի հարյուր աշխատատեղի ու ժամանակավոր տնտեսական էֆեկտի համար մենք մեր փոքր երկրի տարբեր հատվածներ մատնում ենք քայքայման` դրանք ընդմիշտ դարձնելով անհեռանկար, մեռյալ գոտիներ»,-գրել է Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Տպել