News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հերքում է, որ խաբել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն եւ նրան ներկայացրել խորհրդարանի աշխատանքի դադարեցման ոչ իրական պատճառը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Ջոնսոնը ստացել էր թագուհու համաձայնությունը խորհրդարանը սեպտեմբերի 10-ից մինչեւ հոկտեմբերի 14-ը փակելու մասին: Նա իր որոշումը պատճառաբանել էր այն հանգամանքով, որ կառավարությունը պետք է ներկայացնի իր նոր օրակարգը եւ սկսի իրականացնել ներքաղաքական ծրագիրը: Իսկ խորհրդարանը Ջոնսոնին մեղադրում է երկիրը ԵՄ-ից առանց գործարքի դուրս բերելու մտադրության, դրա հետ կապված տեղեկությունները եւ փաստաթղթերը թաքցնելու, ինչպես նաեւ խորհրդարանի աշխատանքի դադարեցման թույլտվություն ստանալու համար թագուհուն ապատեղեկատվություն տրամադրելու մեջ: Շոտլանդիայի քաղաքացիական գործերով դատական բարձրագույն ատյանը՝ Էդինբուրգի Սեսիոն դատարանը սեպտեմբերի 11-ին խորհրդարանի աշխատանքի դադարեցումն անօրինական էր ճանաչել՝ նշելով, որ Ջոնսոնն առաջնորդվել է ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալու քաղաքականությունը շարունակելու եւ այդ գործընթացին խորհրդարանի միջամտություն թույլ չտալու ձգտմամբ:

Բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ հիասթափված է Էդինբուրգի Սեսիոն դատարանի որոշումից եւ կբողաքարկի Գերագույն դատարանում:

Հինգշաբթի լրագրողների՝ թագուհուն արդյոք խաբե՞լ է հարցին պատասխանելով Ջոնսոնն ասել է. «Բացարձակապես ոչ: Եվ Անգլիայում դատարանը մեզ հետ ակնհայտորեն համաձայնել է, հիմա որոշում պետք է կայացնի Գերագույն դատարանը: Մեզ գահաճառ է անհրաժեշտ, մեզ անհրաժեշտ է առաջ շարժվել եւ ազգային մակարդակով զբաղվել ամենատարբեր բաներով»:

Թագուհու գահաճառը՝ կառավարության օրակարգի հիմնական կետերի շարադրումը, նախատեսված է հոկտեմբերի 14-ին: Մեծ Բրիտանիան ԵՄ-ն պետք է լքի հոկտեմբերի 31-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ