News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օգոստոսին չինական Sinogene ընկերությունը հայտարարել էր աշխարհում առաջին կլոնավորված կատվի լույս աշխարհ գալու մասին։ Նա ստացել էր Սխտոր անունը, հաղորդում է Nat-geo-ը։

Իսկ օրիգինալ Սխտորը սատկել էր հունվարին միզամուղների հիվանդության պատճառով, եւ կատվի հուսահատ տերը որոշել էր կլոնավորել նրան՝ Sinogene-ին վճարելով 35 հազար դոլար։

Ընկերությունը հայտարարել է, որ կատուն կենսաբանորեն նույնականացված է սատկած Սխտորի հետ, սակայն խնդիրն այն է, որ կլոնավորված կատուն բացարձակ նման չէ օրիգինալին։ Կլոնավորված կատվի մոտ բացակայում է կզակի վրա սեւ մազածածկույթը, եւ այլ առումներով եւս կենդանին ավելի շատ տարբերություններ ունի, քան նմանություններ սատկած կատվի հետ։

«Ես կխաբեի, եթե ասեի, որ հիասթափված չեմ։ Սակայն պետք է խոստովանեմ, որ կան որոշակի իրավիճակներ, երբ տեխնոլոգիաները սահմանափակ են»,- ասել է Սխտորի տերը։  

Իսկ ընկերությունում բացատրել են, որ կլոնավորված կենդանիները կարող են մորթու կամ աչքերի հատվածում ոչ մեծ տարբերություններ ունենալ։ Հետագայում ընկերությունը մտադիր է շների կլոնավորել, իսկ ցանկացողները դրա համար պետք է 380 հազար յուան վճարեն։ Երկարաժամկետ հեռանկարում ընկերությունը մտադիր է նաեւ զբաղվել ձիերի եւ աղավնիների կլոնավորմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ