News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Յակուտիայի վառելիքաէներգետիկ ընկերությունը (ՅՎԷԸ), որը պատկանում էր Զիյավուդին Մագոմեդովին, անցնում է «Ա-Փրոփերթիին», որը պատկանում է Yota հեռահաղորդակցային օպերատոր Ալբերտ Ավդոլյանին, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Ներդրող Ալբերտ Ավդոլյանը մտադիր է բարելավել Յակուտիայի վառելիքաէներգետիկ ընկերության վիճակը, որը 2019-ի սկզբից սնանկացման փուլում է։ 2019 թվականի հունվարի 16-ին Արբիտրաժային դատարանը ՅՎԷԸ-ի հանդեպ մտցրեց հսկման ընթացակարգ։ Վառելիքային ընկերությունը կուտակել է մոտ 14 մլրդ ռուբլու պարտք։

ՅՎԷԸ բաժնետերերի ժողովում սեպտեմբերի 13-ին նախատեսվում է ընդունել որոշում հանդիպակաց պահանջների դադարեցման մասին՝ ոչ ավելի, քան 8,26 մլրդ ռուբլու չափով, մոտ 7,71 մլրդ ռուբլու կարգի պարտքը փոխանցելու եւ «Ա-Փրոփերթին» (ոչ ավելի, քան 550 մլն ռուբլու չափով) զիջելու մասին։ Այդ որոշումները թույլ կտան «Ա-Փրոփերթիին»  դառնալ ՅՎԷԸ նոր բաժնետեր եւ սկսել դրա առողջացումը։

ՅՎԷԸ կապիտալում հաջող ներդրվելը թույլ կտա Ալբերտ Ավդոլյանին ձեւավորել արդյունաբերական կլաստեր Յակուտիայում։ Այն կազմված կլինի Յակուտիայի վառելիքաէներգետիկ ընկերությունից, Օգոջի ածխի նախագծից եւ Վերա նավահանգստից։

Արդյունաբերական կլաստերի կազմակերպումը կուժեղացնի շրջանի դիրքերը ռուսական եւ համաշխարհային էներգետիկ շուկայում, թույլ կտա ստեղծել խոշոր խաղացող գազաքիմիական ճյուղում եւ հեղուկացված գազի արտադրությունում, հանրապետությունում կստեղծի բազմաթիվ նոր աշխատատեղեր։ Ալբերտ Ավդոլյանի մենեջերների թիմը պրոբլեմային ակտիվների առողջացման հարուստ փորձ ունի, ինչպիսին է վերջերս գործարկված Հիդրոմետալուրգիական գործարանը Ստավրոպոլի երկրամասի Լերմոնտով քաղաքում։ Ձեռնարկությունը մոտ մեկ տարի արտադրանք չէր թողարկում սեփականատերերի՝ Սերգեյ Չակի եւ Սերգեյ Մախովի պարտքերի պատճառով։

Պարտքային պարտավորությունները Ավդոլյանի կառույցներին զիջելուց եւ 5,1 մլրդ ռուբլի ընդհանուր պարտքի վերակազմավորումից հետո ձեռնարկությունը վճարեց բոլոր պարտքերն աշխատողների աշխատավարձերի գծով եւ վերսկսեց աշխատանքը։ Վերջերս գործարանը հայտարարեց արտադրահրապարակի արտաքին թարմացման եւ առկա հզորությունների համալիր արդիականացման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ