Եվրախորհրդարանը հանդես կգա Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետները տեղափոխելու օգտին, եթե դա կանխի առանց գործարքի Brexit-ը կամ պահանջվի բրիտանական խորհրդարանի ընտրությունների անցկացման համար: Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը պատրաստում է Brexit-ի վերաբերյալ համապատասխան բանաձեւ, որի նախագիծը կներկայացվի Ստրասբուրգում լիագումար նիստում: «Բանաձեւում կնշվի, որ Եվրախորհրդարանը բաց է հնարավոր տեղափոխության համար, եթե դա կօգնի խուսափել առանց համաձայնագրի դուրս գալուց կամ կպահանջվի Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրությունների անցկացման համար»,- ասել է նա: