News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
387.04
EUR
415.29
RUB
4.72
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը երկարացրել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցների ռեժիմը: Այս մասին նշված է ԵՄ Խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԲԿ-ն:

Ռուսաստանում եւ Ուկրաինայում 170 ֆիզիկական եւ 44 իրավաբանական անձանց դեմ Սահմանափակող միջոցառումները երկարացված են մինչեւ 2020 թվականի մարտի 15-ը: Բրյուսելը նրանց մեղադրում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սասանման մեջ:

Պատժամիջոցներն առաջին անգամ սահմանվել են 2014 թվականի մարտին եւ այդ ժամանակից սկսած պարբերաբար կես տարով երկարացվում են: Սահմանափակումները նախատեսում են ակտիվների սառեցում եւ ԵՄ տարածք մուտքի արգելք:

Եվրամիության Խորհուրդը հունիսին Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարացրել էր մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը: Սահմանափակումներն ուղղված են ֆինանսական, էներգետիկ եւ պաշտպանական հատվածներին: ԵՄ այս որոշումը ՌԴ ԱԳՆ-ն անվանել է ոչ կառուցողական խաղեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դեսպանները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը. Politico
Փակ բանակցություններում պայմանավորվածություն ձեռք չի բերվել...
ԵՄ դեսպանը կարծում է, որ Վրաստանը պետք է ստանա թեկնածուի կարգավիճակ
Դեսպանը հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովն այժմ աշխատում է Վրաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ․․․
Եթե ՀՀ-ն ցանկանա եվրոպական հանրության անդամ դառնալու, մենք պետք է գործուն քայլերով աջակցենք. Միխայել Ռոթ
Սա պետք է լինի Հայաստանի ազատ կամքը...
ԵՄ առաքելությունը առաջիկա ամիսներին 3 հավելյալ օպերացիոն հանգույց կհիմնի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում
Նրա խոսքով՝ աշխատանքի մեկնարկից ի վեր առաջին երեք ամիսներին առաքելությունն իր կենտրոններից ընդհանուր առմամբ ավելի քան 300 պարեկություն...
Եվրահանձնաժողովը Միջերկրական ծովում անօրինական միգրացիայի դեմ պայքարի նոր ծրագիր է ընդունել
«Միգրանտների հոսքը կայուն է մնում․․․Եվրահանձնաժողովը ներկայացնում է գործողությունների սույն ծրագիրը՝ համաձայն ․․․
ԵՄ-ն թույլատրել է պատժամիջոցներ սահմանել ռուս գործարարների հարազատների դեմ
Այսպիսով, այժմ սահմանափակումներ կարող են սահմանվել ոչ միայն ֆիզիկական անձանց դեմ, որոնց ԵՄ-ն ․․․
Ամենաշատ