News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մՄեղադրանք է առաջադրվել երեք անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք Գնդեվազ գյուղի կենտրոնական հատվածում բարձր գոռալով մի քանի անգամ վանկարկել են «Ամուլսարը մերն է, Ամուլսարը հանք չի դառնա» արտահայտությունը:

Մոտակայքում գտնվող 57-ամյա տղամարդը դիտողություն է արել՝ պահանջելով գիշերային ժամին չգոռգոռալ ու չխանգարել մարդկանց հանգիստը, որից հետո Ջերմուկ քաղաքի 24-ամյա բնակիչը, ցավագին ընդունելով դիտողությունը, հարձակվել է տղամարդու վրա եւ հարվածելով վայր գցել նրան: Այնուհետեւ իրենց անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական դրդումներով, Ջերմուկ քաղաքի բնակիչները՝ ծնված 1993 եւ 1997թթ., ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան: Լսելով աղմուկի ձայները՝ նրանց է մոտեցել 57-ամյա տղամարդու եղբայրը, ով փորձել է հանդարտեցնել նրանց, որի ընթացքում վայր է ընկել ու աջ ականջի շրջանում ստացել է մարմնական վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նշված երեք երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամուլսարի փակ ճանապարհները բացելու մասին վարչական դատարանի որոշում չկա. Նազելի Վարդանյան
Բնապահպան-իրավաբանը տարակուսում է, որ վարչապետին «ինչ–որ մեկը գալիս, նպատակային այլ բաներ է ասում, որից էլ գալիս է այս հարցի շուրջ այս ամբողջ խառնաշփոթը»...
Ամուլսարի շահագործումը ոչնչացնելու է նաեւ վտանգված տեսակների ապրելավայրը․ WWF Հայաստանի հայտարարությունը
Այն ապրելավայր է ավելի քան 25 տեսակ կենդանիների եւ առնվազն երկու տեսակ բույսերի համար, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում...
Արդյո՞ք Ամուլսարի պաշտպանների նկատմամբ կկիրառվի ոստիկանական ուժ. Նիկոլ Փաշինյանի պատասխանը
Եթե չենք ստուգել, չենք պարզել, ինչպե՞ս պատասխանեմ ձեր հարցին…
Արթուր Գրիգորյանը գնացել է եւ բերել մի ծիծաղելի փաստաթուղթ. Փաշինյանը՝ Ամուլսարի խնդրի մասին
Ի՞նչ երաշխիք, ես տեղեկա՞նք եմ բերել այդ ժամանակ, որ այդ երաշխիքը կարող եմ տալ…
Մենք ունենք ՀՀ դատարանի որոշում` ճանապարհները բացելու վերաբերյալ. Վարչապետը` Ամուլսարի մասին
Եթե որեւէ ակտիվիստ կարող է այդպես ասել, Կառավարությունը չի կարող…
Չեմ կարծում՝ հանուն ճշմարտության ծախսված որեւէ գումար կարելի է համարել վատնված.Փաշինյանը` «Էլարդի» փորձաքննության մասին
Արձանագրենք մի բան, որ սկսված առաջին օրվանից Կառավարությունը…
Ֆոտոռեպորտաժներ