News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան կարգելափակի Եվրոպայում Libra կրիպտոարժույթը, քանի որ այն սպառնում է կառավարությունների «դրամային ինքնիշխանությանը»,- տեղեկացնում է AFP-ն։

«Ես ցանկանում եմ միանգամայն պարզ լինել. այս պայմաններում մենք չենք կարող թույլ տալ Libra-ի զարգացումը եվրոպական հողում»,- ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար  Բրունո լը Մերը վիրտուալ կրիպտոարժույթներին նվիրված ՏՀԶԿ համաժողովի բացմանը։

Հունիսին Facebook-ը հրապարակել էր Libra կրիպտոարժույթի գործարկման մասին։ Ենթադրվում է, որ այն կգործարկվի գալիք տարի։ Libra-ն նախատեսված է արտարժութային ակտիվների զամբյուղին աջակցելու նպատակով՝ խուսափելու համար վայրի տատանումներից, որոնք նկատվում են բիթքոինների եւ այլ կրիպտոարժույթների պարագայում։

Մյուս էական տարբերությունն այն է, որ դրանց վերահսկողությունը ապակենտրոնացված չի լինի, այլ կդրվի շվեյցարական ոչ առեւտրային ասոցիացիայի վրա։ Բացի Facebook-ից,  Libra-ի հովանավորների մեջ են մտնում Visa, MasterCard եւ PayPal վճարային հսկաները, ինչպես նաեւ Lyft եւ Uber հավելվածները։

Ֆրանսիական պաշտոնատար անձինք նախազգուշացրել են այն վտանգի մասին, որը ներկայացնում է Libra-ն այն պահից, երբ դրա մասին հայտարարվեց։

«Երկրների դրամային ինքնիշխանությունը սպառնալիքի տակ է» «դրամի հնարավոր մասնավորեցումից... միակ սուբյեկտից՝ ավելի քան 2 մլրդ օգտատիրոջով»,- ասել է ֆրանսիացի նախարարը։

Շատերը մտավախություն ունեն, որ Libra-ն կարող է օգնել մարդկանց հրաժարվել ազգային արժույթներից ճգնաժամի ժամանակ, ինչը կբարդացնի կառավարությունների՝ տնտեսությունները կառավարելու ջանքերը։

Libra-ն եւ Calibra նոր թվային քսակը խոստանում են Libra-ին հնարավորություն տալ ֆինանսական ծառայությունները ներկառուցել իրենց առաջարկություններում, առաջարկել ընդլայնել սեփական առեւտուրը եւ թույլ տալ մեծ թվով ձեռնարկությունների գնել գովազդ սոցցանցում։

Բայց պաշտոնյաները մտահոգություն են հայտնել այն առնչությամբ, թե ինչպես է կարգավորվելու արժույթը, մասնավորապես՝ ինչպես է այն համապատասխանելու փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կանոններին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ