News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին կոչ է արել ԱՄՆ-ին ջանքեր գործադրել հյուսիսկորեական միջուկային խնդիրը լուծելու համար՝ նախազգուշացնելով, որ «առավելագույն ճնշման» կիրառումը չի աշխատի, տեղեկացնում է AFP-ն։

Նա նաեւ կրկնել է Պեկինի առաջարկը, որպեսզի ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դիտարկի Փհենյանի դեմ պատժամիջոցների թուլացման հարցը։

«Անցած տարվանից Հյուսիսային Կորեան նախաձեռնել է մի շարք դրական քայլեր, եւ այդ հիմքերի վրա կարելի է խնդրել ԱՄՆ-ին ընդառաջել»,- ասել է Չինաստանի ԱԳ նախարարը։

«Մենք կարծում ենք, որ դա արդարացի է եւ խելամիտ։ Մենք հույս ունենք, որ ամերիկյան կողմը նույնպես կկարողանա ընդունել գործնական միջոցներ այս ուղղությամբ եւ գործադրել բոլոր ջանքերը իրավիճակի թեթեւացման եւ երկխոսության զարգացման համար»,- նշել է Վան Ին։ Նա ընդգծել է, որ Հյուսիսային Կորեային պայմանների պարտադրումը կամ զիջումների որոնումը՝ առավելագույն ճնշմամբ, «չեն աշխատել նախկինում, չեն աշխատի հիմա եւ ապագայում»։

Այս շաբաթ Փհենյանը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել միջուկազերծման բանակցությունները Միացյալ Նահանգների հետ աշխատանքային մակարդակով։ Սակայն այս հայտարարությունից մի քանի ժամ անց Հյուսիսային Կորեան հերթական հրթիռային փորձարկումն իրականացրեց։

Բանակցությունները Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ փակուղի են մտել այն բանից հետո, երբ երկու երկրների առաջնորդների երկրորդ գագաթաժողովն ավարտվեց անարդյունք։

Երկու ղեկավարները համաձայնել են վերսկսել երկխոսությունը աշխատանքային մակարդակով միջուկազերծ գոտում հունիսին հանդիպման ժամանակ, որը բաժանում է Հյուսիսային եւ Հարավային Կորեաները։ Սակայն այդ բանակցությունները դեռ չեն սկսվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ