News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս օրենսդրական լրացումներն ուղղված են դժվարությունների հաղթահարմանը, որոնք կապված են դատապարտված օտարերկրյա քաղաքացիերի, ինչպես նաեւ պրոբացիոն համակարգի շահառու համարվող անձանց աշխատանքային գործունեության եւ զբաղվածության հետ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 12-ի նիստում, «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, ասաց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով՝ ներկայում օտարերկրացի քաղաքացիները Հայաստանում կարող են աշխատել միայն հատուկ թույլտվության հիման վրա, իսկ բացառությունները չեն տարածվում ավելի վաղ դատապարտված անձանց ու պրոբացիոն համակարգի շահառուների վրա։

«Լրացումներն անհրաժեշտ են ինչպես պատժի համակարգի սոցիալացման, այնպես էլ հասարակությունում դատապարտված անձանց ինտեգրման գործընթացի աջակցման համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ են պայմաններ նրանց աշխատանքային գործունեության եւ զբաղվածության համար»,- ասել է փոխնախարարը՝ նշելով օտարերկրացիների իրավունքների հավասարեցման անհրաժեշտությունը Հայաստանի այն քաղաքացիների հետ, որոնք ավելի վաղ դատապարտվել են եւ հանդիսացել պրոբացիոն համակարգի շահառու։

Գալյանն ընդգծել է, որ օրինագիծն ամբողջությամբ բացառում է բոլոր խտրական ռիսկերը Հայաստանում օտարերկրացիների աշխատանքային գործունեության ժամանակ։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Հայաստանում հաշվառված է 144 դատապարտված օտարերկրյա քաղաքացի, որոնցից 10-ը պրոբացիոն համակարգի շահառու է։

«Այսօր Հայաստանում չկան հանրային աշխատանքի դատապարտված օտարերկրացիներ, քանի որ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս նրանց իրականացնել աշխատանքային գործունեություն»,- ասել է արդարադատության փոխնախարարը։

Նա նշել է, որ ավելի վաղ աշխատանքային դաշտը կարգավորված չէր դատապարտված օտարերկրացիներին գործունեության իրավունք տրամադրելու հարցում, եւ այս լրացումն ընդունվելու դեպքում իրենք կարող են լրացնել այս բացը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ