News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից կազմակերպված օպերատիվ միջոցառումների արդյունքում, հայ-իրանական սահմանի տեղամասում կանխվել է Արցախի Հանրապետության տարածքում ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության եւ ապօրինի շրջանառության  դեպք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, NEWS.am-ը տեղեկանում է ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ 2 քաղաքացի ավտոմեքենայով` առանց համապատասխան անցագրի, մուտք են գործել Արցախի Հանրապետության տարածքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող հայ-իրանական սահմանի տեղամաս, սակայն նկատելով ՍԶ սահմանապահներին` դիմել են փախուստի: Իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել եւ պարզաբանումների նպատակով ուղեկցվել են մոտակա սահմանապահ ուղեկալի տարածք:

Արդյունքում, նշյալ ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթավորմամբ 0,6 կգ քաշով բյուրեղանման նյութ, իսկ ավտոմեքենայի շարժման հետագծին հարող տեղանքում` պոլիէթիլենային փաթեթավորմամբ 1,6 կգ քաշով նույնպիսի զանգված եւ 2 կգ քաշով մուգ շագանակագույն մածուցիկ նյութ: Վերոնշյալ անձինք հայտնել են, որ բյուրեղանման նյութը «մետամֆետամին», իսկ շագանակագույնը` «ափիոն» տեսակի թմրամիջոցներ են, որոնք պետք է տեղափոխեին Երեւան քաղաք:

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ այն օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին՝ նախաքննություն կատարելու նպատակով նշված անձանց առաջադրված է մեղադրանք եւ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խոշոր հրդեհ Հայթաղ գյուղում․ երեք տների տանիքներ են այրվել
Պարզվել է, որ այրվում են Հայթաղ գյուղի Մենուա փողոցի երկու տների տանիքներ․․․․
Անձը կասկածվում է գողությանն օժանդակելու մեջ. Ոստիկանությունը տեսագրություն է հրապարակել
Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է գողությանն օժանադակելու մեջ..
54-ամյա հայկավանցին խոստովանել է ու ներկայացրել գողոնը
Սեպտեմբերի 17-ին մի անհատ ձեռնարկատեր հայտնել է, որ խանութից գողացել են 87.500 դրամ արժողության մեկ փաթույթ հարթաթուղթ...
Մեկ օրում բացահայտվել է 80 հանցագործություն, որից 4-ը՝ նախկինում կատարված
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ...
Վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում. 84-ամյա հետիոտնը մահացել է
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն...
Իսպանիայում վթարի է ենթարկվել ՌՕՈՒ օդանավ
Պատահարը տեղի է ունեցել ավիացիաի ակադեմիայի բազայից ոչ հեռու…
Ֆոտոռեպորտաժներ