News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Այս դատավարությունը երկար է ձգվելու, գուցե տարիներ ու հաշվի առնելով այն, որ այդ ընթացքում կարող են կառավարություններ փոխվել, ապա այդ գործը շատ հետաքրքիր շրջադարձներ է կարող ունենալ` նոր վկաներով ու նոր մեղադրյալներով: Նոր գեներալներ են վկայություն տալու, Երկրապահի անդամներ, օլիգարխներ եւ նրանց թիկնապահներ, "պատահական անցորդներ", քննիչներ ու դատախազներ եւ այլն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Շատ քչերն են հասկանում, թե ինչ Ջին է շշից բաց թողնվում "Մարտի 1"-ի դատավարությամբ: Գործը բացելը հեշտ է, իսկ փակելը` շատ դժվար:

Ինչո՞ւ:

Այս դատավարությունը երկար է ձգվելու, գուցե տարիներ ու հաշվի առնելով այն, որ այդ ընթացքում կարող են կառավարություններ փոխվել, ապա այդ գործը շատ հետաքրքիր շրջադարձներ է կարող ունենալ` նոր վկաներով ու նոր մեղադրյալներով: Նոր գեներալներ են վկայություն տալու, Երկրապահի անդամներ, օլիգարխներ եւ նրանց թիկնապահներ, "պատահական անցորդներ", քննիչներ ու դատախազներ եւ այլն:

Գործը կարող է ժամանակագրական տարածում ունենալ ու իր մեջ ներառել նաեւ 1996-ի դեպքերը` որպես նախապատճառ ու դրա համար օրենքի սրամիտ մեկնաբանություններ են արվելու ու քննվելու են նաեւ այդ դեպքերին նախորդող ելույթները ու դրանց մեջ առերեւույթ առկա քրեական օրենսգրքի ու սահմանադրության խախտումները, կամ դրան միտված հրապարակային սպառնալիքները: Գործը ունենալու է ենթագործեր` նոր հոդվածներ, նոր մեղադրանքներ: Այնպես որ դատավորների քանակի խնդիր է առաջանալու:

Մի խոսքով, դա ծուղակ է մի շատ լայն շերտի համար, հետաքրքիր է լինելու: Նման դատավարությունները կարեւոր դերակատարություն են ունենում պետականաշինության գործում` նոր սկզբունքներ են ձեւավորվում ու հասարակությունները դասեր են քաղում»։

Տպել