News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հետախուզությունը եկել է եզրակացության, որ անսահմանափակ հեռահարության շառավիղ ունեցող ռուսական միջուկային հրթիռը պատրաստ կլինի առաջիկա 6 տարում, մի փոքր ավելի շուտ, քան ենթադրվում էր մինչ այդ, տեղեկացնում է CNBC-ը։

Միեւնույն ժամանակ, ինչպես նշում են CNBC-ի աղբյուրները, առայժմ Ռուսաստանին չի հաջողվել հաջող փորձարկել այդ հրթիռը, չնայած մի քանի փորձերին։

Ամերիկյան հետախուզությունը պնդում է, որ «խորհրդավոր պայթյունը» Ռուսաստանի հյուսիսային ափերին կապված է «Բուրեվեստնիկ» անվամբ այդ հրթիռի փորձարկման հետ։

«Բուրեվեստնիկը», որը հայտնի է նաեւ որպես Skyfall, փորձարկվել է եւս մեկ անգամ այդ տարեսկզբին, իսկ մինչ այդ չորս անգամ փորձարկվել է 2017-ի նոյեմբերից մինչեւ 2018-ի փետրվար։

ԱՄՆ հետախուզությունում նշել են, որ ամենաերկար փորձնական թռիչքը տեւել է երկու րոպեից մի փոքր ավելի, իսկ հրթիռը թռել է 22 մղոն, մինչեւ որ կորցրել է կառավարումն ու ընկել։ Ամենակաճ փորձարկումը տեւել է չորս վայրկյան եւ թռել հինգ մղոն։ Փորձարկումները, ըստ երեւույթին, ցույց են տվել, որ թեւավոր հրթիռի միջուկը՝ միջուկային շարժիչով, չի հաջողվել արձակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ