News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը չի ծրագրում հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում։ Այս մասին ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։

Մնուչինն ասել է, որ այդ հանդիպումը «ներկա պահին նախատեսված չէ», թեեւ Թրամփը հասկանալ է տվել, որ «պատրաստ է նստել Ռոհանիի հետ բանակցությունների սեղանին առանց որեւէ պայմանի»։

Մնուչինը նաեւ նշել է, որ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալն արմատապես կփոխի Թրամփի վարչակազմի դիրքորոշումն Իրանի հանդեպ։ Նրա խոսքով՝ նա եւ պետքարտուղար Մայք Պոմպեոն «նախագահական արշավն անցկացնում են առավելագույն ճնշմամբ», դրա համար ոչինչ չի փոխվել։

Մինչ այդ Bloomberg-ը տեղեկացրել էր, որ Թրամփը քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցների թուլացման հնարավորությունը, որպեսզի հնարավոր դարձնի հանդիպումը Ռոհանիի հետ։ Թրամփը բազմիցս ասել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել իրանցիների հետ։ Սակայն Ռոհանին հասկանալ է տվել, որ առանց պատժամիջոցների չեղարկման Թրամփի հետ ոչ մի հանդիպման մասին խոսք լինել չի կարող։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ