News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.32
EUR
572.14
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Փսլնքոտը Ռուսաստանի նախագահ լինել չի կարող, ասել է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը Բոտլիխում աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է տեղի բնակիչների քաջությունն ու բարությունը։ «Այսպիսի մարդկանց, այսպիսի հիասքանչ, գեղեցիկ ու բարի կանանց, այսպիսի քաջ ու խիստ տղամարդկանց դեպքում Ռուսաստանում չի կարող մի որեւէ փսլնքոտ պետության ղեկավար լինել, դա ինքնին հասկանալի է, դա այլ կերպ հնարավոր չէ»,- ասել է Պուտինը՝ ավելացնելով, որ նախագահին ուժ եւ քաջություն տալիս է ժողովուրդը։

Հինգշաբթի Բոտլիխում Պուտինը հանդիպել է աշխարհազորայինների հետ, որոնք մասնակցել են ահաբեկիչների դեմ մարտական գործողություններին 1999 թվականի օգոստոս-սեպտեմբերին։ Նա նաեւ նրանց հետ մի բաժակ օղի է խմել, որը խոստացել էր խմել 20 տարի առաջ գրոհայինների դեմ հաղթանակից հետո։

Շամիլ Բասաեւի եւ Խաթաբի հրամանատարությամբ գործող գրոհայինները ներխուժել էին Դաղստանի Բոտլիխի եւ Նովոլակի շրջանների տարածք 1999 թվականի օգոստոս-սեպտեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ