News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Եթե պետք է մարդ դատվի գործը չբացահայտելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ՝ արձագանքելով գործով տուժողների իրավահաջորդների՝ իրեն ուղղված մեղադրանքներին։

Երկրորդ նախագահը  հայտարարեց, որ  ստիպված է հայտարարություն անել, քանի որ տուժողների իրավահաջորդների ելույթներում իրեն հասցեագրված հարցադրումներ կային։

«Պարոն Քլոյանը հետաքրքիր բան ասաց՝ պետք է գոնե ձեւական մեկին պատժել։ Այդ մեկը ես եմ, քանի որ գործը բացահայտված չէ։ Ես «Մարտի մեկի» դեպքերից հետո աշխատել եմ մեկ ամսից մի քիչ ավելի, Մարտի մեկի գործը բացահայտելը երբեք չի եղել իմ լիազորությունների շրջանակներում, ես ընդհանրապես գործին խառնվելու հնարավորություն չեմ ունեցել, եթե պարոն Քլոյանը դրանով է մտահոգված, առաջին հերթին պետք է հարցնի իր կողքը նստած դատախազներին եւ եթե պետք է մարդ դատվի գործը չբացահայտելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը, կամ վարույթն իրականացնող դատախազը, կամ Քննչական մարմինները, որոնք պարտավոր էին բացահայտել գործը»,–նշել է նա։

Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ տուժողներին փաստաբանները գիտակցաբար չեն բացատրել գործի մասին որոշ մանրամասներ. «Ինձ առաջարկում են դատել նրա համար, որ գործը պատշաճ չեն բացահայտել, ինձ համար սա վիրավորական է նաեւ այն պատճառով, որ փաստբաներն աշխատում են այդ մարդկանց հետ, կարող են բացատրել, որ դա այդպես չէ, իմ տպավորությամբ սովորեցնում են իրենք, որ հանրային առումով տպավորություն լինի, որ մեղավորը ես եմ։ Տիգրան Աբգարյանի մայրը ակնհայտ չի տիրապետում գործի նյութերին, ասաց այնպիսի բաներ, որոնք կապ չունեն գործի հետ, եւ իր մոտ նստած փաստաբան Սեդա Սաֆարյանը գիտակցաբար չի բացատրել նրան»։

Երկրորդ նախագահը նշեց՝ այդ մարդկանց մոլորության մեջ է գցել ՀՔԾ պետը. «Ես իբրեւ հայտարարել եմ, որ կա զոհ, սակայն դա եղել է ոչ թե իմ, այլ ՀՔԾ պետի հայտարարությունը, ես մամուլի ասուլիսին ասել եմ, որ կան ծանր վիրավորներ»։

Ռոբերտ Քոչարյանը շեշտում է՝ որեւէ քայլ չի արվել քննչական մարմինների կողմից պարզելու, թե ով է քաղաքապետարանից մարդկանց տարել Լեոյի փողոց. «Ասում էին, որ ցուցարարներ չկային Լեոյի փողոցում, ցուցարարներ կային եւ դրա մասին վկայող բազմաթիվ ցուցմունքներ կան։ Մարդիկ ասում էին, որ կրակել են հենց ցուցարարների կողմից։ Հանրահավաքը եղել է քաղաքապատերանի դիմաց, իսկ բախումները եղել են Լեոյի փողոցում։

Որեւէ քայլ չի արվել քննչական մարմինների կողմից պարզելու, թե ով է քաղաքապետարանից այդ մարդկանց տարել Լեոյի փողոց, որեւէ մեկին չեն հարցրել։ Հակառակը գործը նյութերում տվյալ կա, որ Ներքին գործերի հրամանատարությունը սնայպերին հրավիրել է նրա համար, որ չեզոքացնի Տիգրան Աբգարյանին կրակողին։Եթե Աբգարյանի մայրն ուզում է իմանալ ճշմարտությունը, մենք գործի նյութերից այդ դրվագի վերաբերյալ փաթեթ կտրամադրեն տիկին Աբգարյանին»։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։

Դատական նիստին ներկա են ամբաստանյալներ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Երկրորդ նախագահի փաստաբանները միջնորդել են Քոչարյանի խափանման միջոցը փոխել եւ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել։

Դատավարությանը զուգահեռ բողոքի ակցիաներ են ընթանում դատարանի շենքի դիմաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ